Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող ՔՊ վարչության վերջին նիստում բոլորը շատ լարված են եղել: Մեր տեղեկություններով, Հայկ Սարգսյանի շուրջ ստեղծված իրավիճակը պայմանավորված է եղել ոչ միայն նրա հրապարակային հայտարարություններով, այլև «Tête-à-tête» հաղորդման ընթացքում հնչեցրած ձևակերպումներով և իշխանության ներսում դրանց ընկալմամբ։
Աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ փակ նիստի ընթացքում Հայկ Սարգսյանին բավականին կոնկրետ հարցեր են ուղղվել։ Մասնավորապես, նրան հարցրել են, թե ինչու է «Tête-à-tête» հաղորդման շրջանակներում խնդիրների մասին խոսելիս առանձնացրել Նիկոլ Փաշինյանի հետ կապ ունեցող անձանց՝ փոխարենը հարցը ներկայացնելու բացառապես որպես համակարգային խնդիր։
Քննարկումների առանցքում եղել են Վահե Ղալումյանի, Հայկ Ղալումյանի և Հակոբ Սիմիդյանի անունները։
ՔՊ-ականների մոտ դժգոհություն է առաջացրել այն հանգամանքը, որ Սարգսյանը հրապարակային խոսքում շեշտել է Ղալումյանների և Նիկոլ Փաշինյանի միջև առկա, քավոր-սանիկական կապերը, ինչպես նաև Հակոբ Սիմիդյանի՝ վարչապետի հետ ունեցած սանիկական կապի հանգամանքը։
Սարգսյանի խոսքում այդ կապերի հիշատակումն իշխանական շրջանակներում ընկալվել է որպես ակնարկ, թե որոշ պաշտոնյաներ իրենց անձնական կապերի շնորհիվ կարողանում են լուծել հարցեր: Հենց այս շեշտադրումն է, դարձել ներքին դժգոհության պատճառներից մեկը։
Իշխանության ներսում, ըստ մեր աղբյուրների, Սարգսյանին հարցրել են՝ ինչո՞ւ է նա խոսում ընդդիմադիրներին բնորոշ խոսույթով, եթե խնդիրներ է ունեցել հենց իշխանության ներսում։ Նրան, ըստ էության, հարց է տրվել՝ եթե մտահոգություններ կային, ինչո՞ւ դրանք չի ներկայացրել համապատասխան շրջանակներում, այլ բարձրաձայնել է հրապարակային հաղորդման ընթացքում՝ առանձնացնելով վարչապետի հետ կապ ունեցող անձանց անունները։
Հայկ Սարգսյանը նույնաբովանդակ հարցերի պատասխաններում պնդել է, որ իր նպատակը ոչ թե իշխանության դեմ հանդես գալն է եղել, այլ խնդիրները բարձրաձայնելը և դրանք Նիկոլ Փաշինյանին հասցնելը։ Սարգսյանի դիրքորոշումը, ըստ աղբյուրների, այն է եղել, որ ինքը փորձել է ուշադրություն հրավիրել այն երևույթի վրա, երբ առանձին պաշտոնյաներ, իր գնահատմամբ, իրենց կապերի միջոցով հարցեր են լուծում Փաշինյանի անվան տակ»:
Մանրամասները՝ թերթի համարում։

«Ամբողջ աշխարհը ուղղակի ղժժում է մեր վրա»․ Արման Աբովյան
5111:24
«Մարդիկ կան, որոնց ցինիզմը սահման չունի»․ Էդգար Ղազարյան
5511:18
«Որտեղ եմ տեսնում Հայաստանը 20 տարո՞ւց․ տեսնում եմ ԵՄ կազմում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5711:00
Սպիտակ տունը հաստատել է Չինաստանում սպասվող եռակողմ հանդիպման լուրը
16210:25
«Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն»․ Տիգրան Աբրահամյան
7910:12
«Դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ Ռուսաստան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8310:00
«Մեր քաղաքական հիմնական նպատակը եղել և մնում է՝ ստեղծել այլընտրանք ՀՀ-ի համար»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8409:48
Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»
9709:12