Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգից հետո Ադրբեջանում սկսեցին առաջանալ ճաքեր»․ Արգիշտի Կիվիրյան

«Հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգից հետո Ադրբեջանում սկսեցին առաջանալ ճաքեր»․ Արգիշտի Կիվիրյան
60
Այսօր, 17:30

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանում սկսվել է այն, ինչի մասին ես երկար ժամանակ զգուշացնում ու բացատրում էի։ Այդ մարդկանց իրար կապող միակ սոսինձը դա հակահայկականությունը ա, ու բավական ա, որ այդ դուռը փակվի, և ադրբեջանական ազգային նախագիծը կսկսի փլուզվել։ Վերջին տարիներին, Բաքվի հաղթանակից, և հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգից հետո, երբ իրենց մոտ թուլացան հակահայկական նոպաները, ակնհայտորեն սկսեցին առաջանալ ճաքեր և քաղաքակրթական խնդիրներ ադրբեջանական հասարակության տարբեր շերտերի մոտ։ Դպրոցներում հիջաբ կրելու արգելքը հանգեցրեց շիիթական հատվածի կողմից զանգվածային բողոքի ակցիաների։ Այս պահի դրությամբ արդեն իսկ ձերբակալված է ավելի քան 200 անձ, իսկ կրքերը շարունակում են թեժանալ։ Ժողովրդավարական երկրներում նման ակցիաները սովորական երևույթ են, սակայն երբ բռնապետական երկրում վառում են դպրոցի տնօրենի ավտոմեքենան, դա ցույց ա տալիս, որ ռեժիմն ունի ներքին կայունության հետ կապված լուրջ խնդիրներ։ Եվ այս պարագայում Բաքվի համար ունի կենսական նշանակություն, հակահայկականությունը նորից բերել օրակարգ՝ հայերի դեմ սուրբ պայքարում փորձել նորից ապահովել ադրբեջանական հասարակության կոնսոլիդացիան, և շեղել հասարակությանը ներքին խնդիրներից...
P.s. Ընդ որում արդյոք պատահականություն է, որ այն օրը, սեպտեմբերի 21-ին, երբ Ադրբեջանի Նախարարների խորհուրդն ընդունում էր այդ փոփոխությունները, անգամ հասկանալով, թե ինչի դա կհանգեցնի, Նարեկ Կարապետյանը Տիգրանաշենում սկսեց բուռն կերպով թափահարել հակաադրբեջանական հռետորաբանությունը։ Տենաս արդյո՞ք իրենց հրեա խորհրդականների խորհրդով սա չի արվում։ Մի տեսակ բարդ ա հավատալ պատահականությունների, առավել ևս երբ գիտես թե Իսրայելը ոնց ա դողում Ադրբեջանի վրա...»։

Աղբյուրը`   Արգիշտի Կիվիրյան