«Նիկոլ Փաշինյանը խաղաղություն հաստատող չէ, խաղաղության համաձայնագիր պետք է կնքի Ալիևը»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանը խաբում է խաղաղությամբ, ինքը չի կարող խաղաղություն հաստատել․
Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում հայտնել է, որ առաջիկայում պետք է կենտրոնանան խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու գործի վրա, ու երբ դա տեղի ունենա, կարող են արձանագրել, որ դրել են Հայաստանի պետականության հարատևության անկյունաքարը։ 44-օրյա պատերազմի ավարտից գրեթե 6 տարի է անցել, սական խաղաղության պայմանագիր կնքված չէ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենք պետք է կենտրոնանան խաղաղության համաձայնագիր ստորագրելու և վավերացնելու վրա, անցած 6 տարում ինչո՞ւ չեք կենտրոնացել այդ գործի վրա։ Նա նշել է ոչ թե խաղաղության պայմանագրի, այլ՝ համաձայնագրի մասին, որը իրավական առումով ավելի ցածր փաստաթուղթ է։ Նիկոլ Փաշինյանը խաբում է, ինքը խաղաղություն հաստատող չէ, ինքը դա լավ գիտի, ուստի խաղաղության համաձայնագրի կնքման, վավերացման կոնկրետ ժամկետներ չի նշում, այլ, երբ դա տեղի ունենա։ Խաղաղության համաձայնագիր պետք է կնքի Իլհամ Ալիևը, սակայն նրա շահերից չի բխում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելը, իրավական փաստաթղթով Հայաստանի հանդեպ իր նկրտումները սահմանափակելը։ Նույնիսկ եթե խաղաղության համաձայնագիր էլ կնքվի, դա չի նշանակում, որ Ադրբեջանի հետ կայուն, արդար խաղաղություն է հաստատվել»։

«Ամբողջ աշխարհը ուղղակի ղժժում է մեր վրա»․ Արման Աբովյան
5111:24
«Մարդիկ կան, որոնց ցինիզմը սահման չունի»․ Էդգար Ղազարյան
5511:18
«Որտեղ եմ տեսնում Հայաստանը 20 տարո՞ւց․ տեսնում եմ ԵՄ կազմում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5711:00
Սպիտակ տունը հաստատել է Չինաստանում սպասվող եռակողմ հանդիպման լուրը
16210:25
«Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն»․ Տիգրան Աբրահամյան
7910:12
«Դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ Ռուսաստան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8310:00
«Մեր քաղաքական հիմնական նպատակը եղել և մնում է՝ ստեղծել այլընտրանք ՀՀ-ի համար»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8409:48
Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»
9709:12