Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս երեք ամսով

Լիազորությունները կասեցված Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս երեք ամսով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 13-ին դատարանը բավարարել է դատախազների համապատասխան միջնորդությունը։
Ղուկասյանի պաշտպանները միջնորդել էին նրա նկատմամբ կիրառել վարչական հսկողություն, սակայն դատարանը որոշել է պահպանել տնային կալանքը։
Ղուկասյանը մեղադրվում է խոշոր չափով կաշառք ստանալու համար։ Ըստ իրավապահների՝ պաշտոնը ստանձնելուց մի քանի ամիս անց նա գործարար Սևակ Գոմցյանից պահանջել է 4 միլիոն դրամ՝ արդեն կառուցված ապօրինի շինությունն օրինականացնելու համար։ Ղուկասյանը մեղադրվում է նաև պաշտոնական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար։ Այդ գործն առնչվում է նրա պաշտոնավարման նախորդ շրջանին՝ 2000-ականներին։ Նրա նկատմամբ իրականացվում է նաև ապօրինի գույքի բռնագանձման վարույթ։ Օրերս Ղուկասյանն արդարացվել էր խուլիգանության վերաբերյալ առանձին գործով։

«Ամբողջ աշխարհը ուղղակի ղժժում է մեր վրա»․ Արման Աբովյան
5111:24
«Մարդիկ կան, որոնց ցինիզմը սահման չունի»․ Էդգար Ղազարյան
5511:18
«Որտեղ եմ տեսնում Հայաստանը 20 տարո՞ւց․ տեսնում եմ ԵՄ կազմում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5711:00
Սպիտակ տունը հաստատել է Չինաստանում սպասվող եռակողմ հանդիպման լուրը
16210:25
«Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն»․ Տիգրան Աբրահամյան
7910:12
«Դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ Ռուսաստան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8310:00
«Մեր քաղաքական հիմնական նպատակը եղել և մնում է՝ ստեղծել այլընտրանք ՀՀ-ի համար»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8409:48
Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»
9709:12