«Նպատակ ունեն ոչ միայն լռեցնելու ինձ, այլև՝ թալանելու»․ Էդգար Ղազարյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թալանչիները երբեք չեն կշտանում այլոց թալանելուց։
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը։
Ներկա պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության երեք անդամներ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը (վարչության նախագահ), ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը և Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը երեք հայցեր ունեն իմ դեմ Քաղաքացիական դատարանում՝ խոսքի համար։ Բոլոր դեպքերում նրանք հերքումից բացի ներկայացրել են ֆինանսական հատուցման պահանջ՝ օրենքով սահմանված առավելագույն չափով։ Այս պահին նրանց երեքի հայցերով ակնկալվող ընդհանուր գումարը կազմում է 17.000.000 ՀՀ դրամ՝ առանց դատական ծախսերի և պետական տուրքի գումարի, այն դեպքում, երբ իմ ամսեկան աշխատավարձը կազմում է մոտ 600.000 դրամ, որը ես ստացել եմ ընդամենը երկու ամիս։
Սրանով նրանք նպատակ ունեն ոչ միայն լռեցնելու ինձ, այլև թալանելու՝ ծնողներիցս ինձ փոխանցված և իմ կյանքի ընթացքում արդար վաստակով ձեռք բերված ողջ ունեցվածքս»։

«Ամբողջ աշխարհը ուղղակի ղժժում է մեր վրա»․ Արման Աբովյան
5111:24
«Մարդիկ կան, որոնց ցինիզմը սահման չունի»․ Էդգար Ղազարյան
5511:18
«Որտեղ եմ տեսնում Հայաստանը 20 տարո՞ւց․ տեսնում եմ ԵՄ կազմում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5711:00
Սպիտակ տունը հաստատել է Չինաստանում սպասվող եռակողմ հանդիպման լուրը
16210:25
«Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն»․ Տիգրան Աբրահամյան
7910:12
«Դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ Ռուսաստան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8310:00
«Մեր քաղաքական հիմնական նպատակը եղել և մնում է՝ ստեղծել այլընտրանք ՀՀ-ի համար»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8409:48
Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»
9709:12