Արհեստական բանականությունը կարող է ահաբեկիչներին հասանելիություն տալ կենսաբանական զենքին. Բրիտանական հակահետախուզություն

ԱԻ-ն (Արհեստական բանականությունը) մեծացնում է մահաբեր կենսաբանական զենքի մշակման ռիսկը, հայտարարել է MI5-ի (Բրիտանական հակահետախուզության) ղեկավարը։ Նման զենքը կարող է մշակվել ահաբեկիչների և թշնամական պետությունների կողմից, նշել է բրիտանական հետախուզական ծառայության գլխավոր տնօրեն Քեն Մաքքալումը։
«Մարդկության պատմության մեջ դեռևս չի եղել փորձառություն՝ բախվելու մի սուբյեկտի հետ, որը մեզնից խելացի է և ունակ է մեզ մտավոր առումով գերազանցել», - հայտարարել է Մաքքալումը՝ հանդես գալով Մեծ Բրիտանիային սպառնացող վտանգների մասին ամենամյա զեկույցով։
MI5-ի ղեկավարը խոսել է նաև թշնամական պետությունների կողմից բխող սպառնալիքների տարածման մասին։ Նրա խոսքով՝ վերջին 10 տարում Մեծ Բրիտանիան բախվել է Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի գործողությունների հետ կապված գործերի քանակի քառակի աճի։
Նման գործողությունների, այդ թվում՝ դիվերսիաների և կիբերհարձակումների դեմ պայքարի համար MI5-ը հատկացնում է ավելի շատ միջոցներ, քան Սառը պատերազմի ցանկացած ժամանակահատվածում, ընդգծել է Մաքքալումը։ Ավելի վաղ նմանատիպ հայտարարությամբ, թե ներկայիս սպառնալիքներն ավելի լայնածավալ են, քան Սառը պատերազմի ժամանակներում, հանդես էր եկել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը։

Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
349Երեկ, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
42401.11.2026, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
95521.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
350720.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
229120.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
250918.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
251417.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
382217.10.2026, 00:30