«Ֆորմուլա 1»-ը 1993 թվականից ի վեր առաջին անգամ կվերադառնա Աֆրիկա

«Ֆորմուլա 1»-ը 10 տարվա պայմանագիր է կնքել Աֆրիկայի Գրան պրին Ռուանդայում անցկացնելու համար։ Այս մասին հայտարարել է առաջնության մամուլի ծառայությունը։
Մրցավազքերը տեղի կունենան 2030-ականների սկզբին։ Այդ ժամանակ մայրաքաղաք Կիգալիից 40 կմ հարավ գտնվող նոր մրցուղին պետք է ավարտվի։
Աշխարհի առաջնությունը 30 տարուց ավելի առաջին անգամ կվերադառնա Աֆրիկա։ Վերջին անգամ մրցույթը մայրցամաքում անցկացվել է 1993 թվականին՝ Հարավային Աֆրիկայի Կյալամի մրցուղում։ Այդ մրցաշարում հաղթել է ֆրանսիացի Ալեն Պրոստը։ Այս մրցաշրջանում իտալացի «Մերսեդեսի» վարորդ Անդրեա Կիմի Անտոնելին գլխավորում է ընդհանուր հաշվարկը՝ 340 միավորով։ Նրա թիմակից Ջորջ Ռասելը երկրորդն է՝ 238 միավորով։ Լավագույն եռյակը եզրափակում է «Ֆերարիի» Լյուիս Հեմիլթոնը, որն ունի 229 միավոր և յոթ չեմպիոնական տիտղոս։ Առաջնության հաջորդ փուլը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին ԱՄՆ-ի Օսթինում։

Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը դարձել է հաղթող՝ նվաճելով 2 ոսկե մեդալ
270Երեկ, 00:18
«Ներկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն»․ ՀՖՖ
28721.11.2026, 17:30
«Ներկայացվել է նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն»․ ՀՖՖ
31621.11.2026, 14:00
Լևոն Արոնյանը հաղթել է Շահրիյար Մամեդյարովին, Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ Ռապորտին
51019.11.2026, 18:24
«Երեք հարց՝ ՀՖՖ նախագահի թեկնածուներին»․ Լևոն Պաչաջյան
53518.11.2026, 13:48
Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
209217.11.2026, 00:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
78515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
79914.11.2026, 19:42