Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Ով կմտածեր, որ մի օր Թուրքիայում կսկսեն Ադրբեջանի բռնապետին գնահատականներ տալ»․ Տաթևիկ Հայրապետյան

«Ով կմտածեր, որ մի օր Թուրքիայում կսկսեն Ադրբեջանի բռնապետին գնահատականներ տալ»․ Տաթևիկ Հայրապետյան
126
Չորեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2026 թ., 10:00

Ադրբեջանգետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության մոտ ցույց է տեղի ունեցել երեկ երեկոյան՝ Ալիևի՝ դպրոցներում հիջաբ չկրելու որոշման դեմ: «Հիջաբը Ալլահի հրամանն է»․ գրված է պաստառների վրա…:
Ցույցի ժամանակ Ալիևին կոչել են «բռնապետ» և «իսլամի թշնամի»:
Ով կմտածեր, որ մի օր Թուրքիայում կսկսեն Ադրբեջանի բռնապետին տեղին գնահատականներ տալ»։