«Կարևոր է հասկանալ իրավիճակի տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ենթատեքստը»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Ստամբուլում՝ Ադրբեջանի հյուպատոսության մոտ տեղի են ունենում բողոքի ակցիաներ։ Բնականաբար հիմնականում իսլամամետ ուժեր ու անհատներ են, ովքեր դատապարտում են Ալիևի ռեժիմի որոշման դեմ՝ դպրոցներում գլխաշոր (հիջաբ) կրելու արգելքի մասին և Իսրայելի հետ հարաբերությունների դեմ։
Իհարկե, հասկանալի է, որ այս լարվածությունն առանց իշխանական շրջանակների առնվազն լուռ թողտվության (իսկ իրականում Արդարություն և զարգացում կուսակցության մի շարք անդամներ ու պատգամավորներ են արդեն խոսել Ադրբեջանի ընդունած այս որոշումների դեմ) ուղղակի չէր հասնի այսպիսի մակարդակի։ Բայց մեզ համար առավել քան կարևոր է հասկանալ իրավիճակի տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ենթատեքստը։
Ցավոք սրտի, հայկական սեգմենտում վերլուծություններն հատկապես այս թեմայով բավականին թույլ են։ Ես կարծում եմ, պատճառներից մեկը ոչ արդյունավետ մեթոդաբանության կիրառումն է։ Հատկապես նման՝ նուրբ քաղաքական և աշխարհաքաղաքական հարցերում, որտեղ ցանկացած վերլուծություն անելուց առաջ պետք է նախ վերցնել տեսական ու մեթոդաբանական առանցքը, մեզանում դիտարկվում է սովորական պատմաբանի դիտանկյունից, որը համեմվում է պատմության անալոգիայով և դրա վրա հիմնված «կանխատեսմամբ», որը ավելի նմանվում էր սեփական ցանկության մատուցման կամ պարզապես քարոզչության։
Նեղ քաղաքական, քաղաքագիտական երևույթները չի կարելի դիտարկել այլ կերպ, քան քաղաքագիտական մեթոդաբանության միջոցով, ինչը, ցավոք, անում են Հայաստանում (և ո՛չ միայն) շատերը»։

«Մարդիկ կան, որոնց ցինիզմը սահման չունի»․ Էդգար Ղազարյան
711:18
«Որտեղ եմ տեսնում Հայաստանը 20 տարո՞ւց․ տեսնում եմ ԵՄ կազմում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4411:00
Սպիտակ տունը հաստատել է Չինաստանում սպասվող եռակողմ հանդիպման լուրը
14710:25
«Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն»․ Տիգրան Աբրահամյան
7510:12
«Դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ Ռուսաստան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8010:00
«Մեր քաղաքական հիմնական նպատակը եղել և մնում է՝ ստեղծել այլընտրանք ՀՀ-ի համար»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7909:48
Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»
9609:12
«Միջազգային հարաբերությունների մասին չի կարելի խոսել՝ առանց տիրապետելու միջազգային հարաբերությունների տեսություններին». Արա Պողոսյան
8209:00