«Մերոնք խնամում են փխրուն խաղաղությունը, Ալիևը ծաղրուծանակի է ենթարկում մեզ»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ երեկոյան արխիվացնում էի Իլհամ Ալիևի՝ այս տարվա հոկտեմբերի 2-ին իշխղ «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարում ունեցած ելույթը:
Ծրագրային այդ ելույթը ուշագրավ էր բազմաթիվ առումներով, բայց այստեղ կանդրադառնամ երկու «մանր դետալի»: Նախ տեքստի այդ հատվածը՝ ռուսերենով.
В политике нет места эмоциям. Если бы мы поддались эмоциям, то сегодня, наверное, третью Арку Победы воздвигли бы в центре Иревана.
Ասում է՝ եթե տրվեինք հույզերին, ապա հաղթանակի երրորդ կամարը կլիներ Երևանում:
Նախ Երևանին Իրեվան է անվանում, այսպիսով՝ տարածքային հավակնություն ներկայացնելով Հայաստանի մայրաքաղաքի նկատմամբ:
Մեր բարձրաստիճան պաշտոնյաները, հակառակը, Նախիջևանը արտասանում են ճիշտ ադրբեջանական ձևով՝ Նախչիվան, իսկ Տիգրանաշենը՝ Քյարքի:
Երկրորդ՝ ասում է, եթե ուզենայինք, կարող էինք նաև Երևանը գրավել ու հաղթանակի կամար դնել Հայաստանի մայրաքաղաքում:
Ադրբեջանը հաղթանակի կամար դրել է Բաքվում և զավթված Ստեփանակերտում:
Այսպիսով, Ալիևը ոչ միայն չի խնամում փխրուն խաղաղությունը, այլ ծաղրուծանակի է ենթարկում մեզ:
Մերոնք խնամում են փխրուն խաղաղությունը»:

«Մարդիկ կան, որոնց ցինիզմը սահման չունի»․ Էդգար Ղազարյան
711:18
«Որտեղ եմ տեսնում Հայաստանը 20 տարո՞ւց․ տեսնում եմ ԵՄ կազմում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4411:00
Սպիտակ տունը հաստատել է Չինաստանում սպասվող եռակողմ հանդիպման լուրը
14710:25
«Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն»․ Տիգրան Աբրահամյան
7510:12
«Դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ Ռուսաստան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8010:00
«Մեր քաղաքական հիմնական նպատակը եղել և մնում է՝ ստեղծել այլընտրանք ՀՀ-ի համար»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7909:48
Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»
9609:12
«Միջազգային հարաբերությունների մասին չի կարելի խոսել՝ առանց տիրապետելու միջազգային հարաբերությունների տեսություններին». Արա Պողոսյան
8209:00