«Մենք ուզում ենք խաղաղություն, որի պայմանները չեն որոշվում միայն թշնամու պահանջներով»․ Սևակ Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջին շրջանում քպ-ականներից և իրենց դիկտատոր շեֆից անընդհատ լսում ենք, որ խաղաղություն է հաստատվել, որ տարածաշրջանում նոր հնարավորություններ են բացվել, և որ Հայաստանը թևակոխել է նոր պատմական փուլ։
Բայց գալով ռացիոնալիզմի դաշտ՝ մենք տեսնում ենք, որ՝
Ա) 2026 թվականի հոկտեմբերի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը դեռ ստորագրված և վավերացված չէ։
Բ) Սահմանների ամբողջական սահմանազատումն ու սահմանագծումը ավարտված չէ, իսկ բոլոր այն հատվածներում, որտեղ կա սահմանազատում, ապա դա միայն Հայաստանի զիջողականության հաշվին։
Գ) Ադրբեջանում շարունակում են պատանդի կարգավիճակում պահվել մեր հայրենակիցները։
Դ) Իլհամ Ալիևը շարունակում է ագրեսիվ հռետորաբանությունը, նա բացեիբաց հայտարարում է, որ Ադրբեջանն ունի տարածքային և ադրբեջանցիների վերադարձի հավակնություններ։
Ե) ՀՀ սուվերեն տարածքից օկուպացված է մոտ 200 կմ քառակուսի տարածք։ Փաստացի ադրբեջանական զորքերը մեր երկրի ներսում են։
Սրանք ոչ թե հորինված խնդիրներն են, այլ իրական հարցեր, որոնց պատասխանները Հայաստանի հասարակությունն իրավունք ունի պահանջելու։
Խաղաղությունը քաղաքական կարգախոս չէ։ Խաղաղությունը գեղեցիկ ելույթ չէ միջազգային հարթակներում։ Խաղաղությունը նախևառաջ պետության անվտանգության, սահմանների անձեռնմխելիության և սեփական քաղաքացիների պաշտպանության իրական երաշխիքն է։
Մենք ուզում ենք խաղաղություն, բայց ուզում ենք, որ այն լինի արժանապատիվ և կայուն։ Խաղաղություն, որի պայմանները չեն որոշվում միայն թշնամու պահանջներով։ Խաղաղություն, որի դիմաց Հայաստանը չի հայտնվում նոր ու չհաշվարկված լրջագույն անվտանգային ռիսկերի առջև։
Եվ այստեղ հարցերը շատ կոնկրետ են։
Ե՞րբ է ստորագրվելու և վավերացվելու խաղաղության պայմանագիրը։ Ի՞նչ հստակ մեխանիզմներով է ապահովվելու Հայաստանի սահմանների պաշտպանությունը։ Ի՞նչ է արվում Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի համար։ Եվ ի՞նչ երաշխիքներ ունի Հայաստանը, որ խաղաղության անվան տակ ընդունված պայմանավորվածությունները չեն սահմանափակի մեր երկրի ինքնիշխանությունը։
Սրանք պատերազմ հրահրելու հարցեր չեն։ Սրանք պետության ապագայի մասին հարցեր են։
Հայաստանի ժողովուրդն արժանի է ոչ թե խաղաղության մասին անվերջ հավաստիացումների և մերկապարանոց հայտարարությունների, այլ այնպիսի խաղաղության, որի անվտանգությունն ու պայմանները հստակ են, ստուգելի, պաշտպանված և, որ ամենակարևորն է, երաշխավորված։
Սա է մեր պահանջը։ Եվ այս հարցում մենք պատասխան ենք պահանջելու ոչ թե վաղը, այլ այսօր»։

«Մարդիկ կան, որոնց ցինիզմը սահման չունի»․ Էդգար Ղազարյան
711:18
«Որտեղ եմ տեսնում Հայաստանը 20 տարո՞ւց․ տեսնում եմ ԵՄ կազմում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4411:00
Սպիտակ տունը հաստատել է Չինաստանում սպասվող եռակողմ հանդիպման լուրը
14710:25
«Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն»․ Տիգրան Աբրահամյան
7510:12
«Դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ Ռուսաստան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8010:00
«Մեր քաղաքական հիմնական նպատակը եղել և մնում է՝ ստեղծել այլընտրանք ՀՀ-ի համար»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7909:48
Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»
9609:12
«Միջազգային հարաբերությունների մասին չի կարելի խոսել՝ առանց տիրապետելու միջազգային հարաբերությունների տեսություններին». Արա Պողոսյան
8209:00