«Ինձ թույլ չտվեցին մուտք գործել ՌԴ»․ Լուսինե Բադալյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, նախատեսում էի մեկնել Սանկտ Պետերբուրգ՝ վաղը կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով։ Որպես ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ՝ պետք է մասնակցեի նիստի աշխատանքներին, որի օրակարգում ընդգրկված է 16 հարց։
Սակայն ինձ թույլ չտվեցին մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն՝ պատճառաբանելով, որ իմ մուտքն այնտեղ արգելված է։ Թե ինչ պատճառով՝ հայտնի չէ։
Տարօրինակ և մտահոգիչ իրավիճակ է, երբ ազգային խորհրդարանական պատվիրակության անդամին թույլ չեն տալիս մեկնել միջազգային խորհրդարանական կազմակերպության կենտրոնակայան՝ իր պաշտոնական պարտականությունները կատարելու և հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար»։

«Մարդիկ կան, որոնց ցինիզմը սահման չունի»․ Էդգար Ղազարյան
711:18
«Որտեղ եմ տեսնում Հայաստանը 20 տարո՞ւց․ տեսնում եմ ԵՄ կազմում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4411:00
Սպիտակ տունը հաստատել է Չինաստանում սպասվող եռակողմ հանդիպման լուրը
14710:25
«Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն»․ Տիգրան Աբրահամյան
7510:12
«Դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ Ռուսաստան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8010:00
«Մեր քաղաքական հիմնական նպատակը եղել և մնում է՝ ստեղծել այլընտրանք ՀՀ-ի համար»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7909:48
Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»
9609:12
«Միջազգային հարաբերությունների մասին չի կարելի խոսել՝ առանց տիրապետելու միջազգային հարաբերությունների տեսություններին». Արա Պողոսյան
8209:00