«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները։
Ուկրաինայի շուրջ զարգացումները կարող են մտնել նոր փուլ, եթե Դոնալդ Թրամփի վարչակազմը վերանայի ոչ միայն Կիևին ցուցաբերվող աջակցության ծավալը, այլև Զելենսկու հետ հարաբերությունների բնույթը։
Զելենսկին բազմիցս մերժել է խաղաղ կարգավորման այն տարբերակները, որոնք ենթադրում են իր համար անընդունելի զիջումներ։ Սակայն քննադատները պնդում են, որ պատերազմի շարունակությունն ու իշխանության պահպանումը դարձել են Զելենսկու համար ֆինասական և քաղաքական հաշվարկների կարևոր գործոններ։
Վաշինգթոնը, իր հերթին, կարող է վերանայել Ուկրաինային տրամադրվող ռազմական և հետախուզական աջակցությունը՝ այն կապելով Կիևի պատրաստակամության հետ՝ գնալու փոխզիջումների։ Հետախուզական տվյալների փոխանցման ժամանակավոր կամ ընտրովի սահմանափակումները կարող են զգալիորեն ազդել Ուկրաինայի պաշտպանունակության վրա։
Ռուսաստանի վերջին հարվածի և Կիևի՝ դրա մասին նախապես տեղեկացված չլինելու վերաբերյալ տեղեկությունները, եթե հաստատվեն, հարցեր կառաջացնեն ամերիկա-ուկրաինական հետախուզական համագործակցության շուրջ։
Հիմնական հարցն այն է՝ Թրամփի նպատակը միայն խաղաղության համաձայնագրի կնքումն է, թե նաև Ուկրաինայի քաղաքական ղեկավարության փոփոխությունը։ Եթե Վաշինգթոնը իր աջակցությունը կապի կոնկրետ քաղաքական զիջումների հետ, Զելենսկու մանևրելու հնարավորությունները զգալիորեն կսահմանափակվեն։ Եվ չի բացառվում, որ ամերիկացիների նոր և վերջին առաջարկը արդեն դրված է Զելենսկիի կանաչ սեղանին:
Ի դեպ, այս գիշեր ևս Starlink-ի աշխատանքում լուրջ խափանում է տեղի ունեցել, ինչի հետևանքով Ուկրաինական դրոնները խնդիր են ունեցել ։ Բայց այս «պատահական զուգադիպությունը» կարող է շատ բան նշանակել»:

«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
24Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
41Երեկ, 23:30
«Նիկոլ Փաշինյանը մեղմ ժպիտով հասկացնում է, որ Տիգրանաշենը հանձնվելու է Ադրբեջանին»․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
60Երեկ, 22:54
ՍԴ նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվել․ կանցկացվի նոր ընտրություն
63Երեկ, 22:00
«Նիկոլ Փաշինյանի՝ Ալիևին և Էրդողանին քծնելու ձգտումը անցնում է ողջամտության սահմանները»․ Կարպիս Փաշոյան
63Երեկ, 21:48
ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը և «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ
66Երեկ, 21:24
«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բարոյապես մաշված ու սպառված է»․ Դերենիկ Մալխասյան
78Երեկ, 19:24
«Ինձ թույլ չտվեցին մուտք գործել ՌԴ»․ Լուսինե Բադալյան
91Երեկ, 18:36