«Ամեն փոքր առիթով պետական մակարդակով տոնախմբություններ են կազմակերպում, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ»․ Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երկու օր առաջ Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակն էր։ Հայաստանի քանի՜-քանի սերունդ է հպարտացել «Արարատ-73»-ով, որի գլխավոր մարզիչը Ն. Սիմոնյանն էր։ Քանի՜ սերունդ է ազգային հպարտության զգացում ունեցել այդ թիմի պատմական հաջողություններով։
Այս օրերին Ռուսաստանի գավաթի խաղարկության բոլոր խաղերը սկսվել են Ն. Սիմոնյանին նվիրված րոպեներով. «Ն. Սիմոնյանը միշտ կմնա որպես մեր պատմության մի մասը» նախադասությունը լսվել է ՌԴ շատ մարզադաշտերում։ Իսկ մեզ մոտ՝ Հայաստանում, ինչպե՞ս նշվեց մի մարդու 100-ամյակը, որն աներևակայելի հաղթանակ էր բերել մեզ ու դարձել ազգային հպարտության հեղինակ։ Ինչո՞ւ ենք մենք անընդհատ ուզում լինել անպատմություն, անհիշողություն, անշնորհակալ։
«Հրազդան» մարզադաշտը, այդ շքեղ կոթողը, ըստ էության, չկա, Սիմոնյանին չենք հիշում։ Ո՞ւմ ենք հիշում ու հարգում, եթե մեր սեփական պատմության հանդեպ այդքան անհարգալից ենք։ Ինչպե՞ս է պատահում, որ ամեն փոքր առիթ օգտագործվում է պետական մակարդակով տոնախմբություններ կազմակերպելու համար, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ, թեև այն կարելի էր վերածել ֆուտբոլային տոնի՝ մանկապատանեկան ֆուտբոլի մրցաշարերից մինչև ընկերական հանդիպումներ և այլն։ Ինչո՞ւ չենք գտնում ճիշտ ձևերը՝ իրոք արժանիներին պատվելու, նրանց մեր կենդանի պատմության հետ շարունակաբար ինտեգրելու։
Կարո՞ղ է պարզվի, որ այսօրվա Հայաստանի պարանոյիկ միջավայրում Սիմոնյանին գաղութարար ենք համարում, Արոնյանին՝ նախկին, Մխիթարյանին՝ չգիտեմ ինչ։

«Մարդիկ կան, որոնց ցինիզմը սահման չունի»․ Էդգար Ղազարյան
711:18
«Որտեղ եմ տեսնում Հայաստանը 20 տարո՞ւց․ տեսնում եմ ԵՄ կազմում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4411:00
Սպիտակ տունը հաստատել է Չինաստանում սպասվող եռակողմ հանդիպման լուրը
14710:25
«Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն»․ Տիգրան Աբրահամյան
7510:12
«Դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ Ռուսաստան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8010:00
«Մեր քաղաքական հիմնական նպատակը եղել և մնում է՝ ստեղծել այլընտրանք ՀՀ-ի համար»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7909:48
Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»
9609:12
«Միջազգային հարաբերությունների մասին չի կարելի խոսել՝ առանց տիրապետելու միջազգային հարաբերությունների տեսություններին». Արա Պողոսյան
8209:00