«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախից բռնի տեղահանված հայը պարզապես բնակության վայրը փոխած մարդ չէ։ Նա իր տունը, իր ստեղծածը, իր հիշողություններն ու կյանքի մի ամբողջ աշխարհ թողած մարդ է։ Նա ստիպված է եղել նոր կյանք սկսել՝ կորցնելով այն ամենը, ինչի համար տարիներ շարունակ աշխատել է։
Այս իշխանություններին պետք է ուղղել պարզ, բայց կենսական նշանակություն ունեցող հարցեր․ որտե՞ղ է այն երկարաժամկետ քաղաքականությունը, որը մարդկանց կապահովի կայուն բնակարանով, աշխատանքով և արժանապատիվ կյանքով։ Ո՞վ է պատասխանատվություն կրելու այն ընտանիքների առջև, որոնք շարունակում են ապրել անորոշության մեջ։ Որտե՞ղ են հստակ նպատակները, չափելի արդյունքներն ու հանրության առաջ հաշվետվողականությունը։
Եթե պետությունը չի տարբերակում սովորական սոցիալական դժվարությունները բռնի տեղահանման հետևանքով առաջացած խորքային խնդիրներից, ապա նրա քաղաքականությունը վտանգում է վերածվել ձևականության՝ իրական լուծումներ առաջարկելու փոխարեն։
Այս իշխանությունները պարտավոր են Արցախահայությանը դիտարկել որպես սոցիալական քաղաքականության առանձնահատուկ թիրախային խումբ։ Սա պիտակավորում չէ, այլ պատասխանատվություն։ Սա նշանակում է ընդունել, որ այս մարդկանց կարիքները պահանջում են հատուկ մոտեցում, երկարաժամկետ երաշխիքներ և հստակ պետական պարտավորություններ։
Արցախահայը չպետք է ամեն օր ստիպված լինի ապացուցել, որ իր կորուստներն իրական են, իր խնդիրները՝ հրատապ, իսկ արժանապատիվ կյանքի իր պահանջը՝ օրինաչափ։ Նա ողորմություն չի խնդրում։ Նա պահանջում է ապրելու, աշխատելու, սեփական տանիք ունենալու և իր երեխաների ապագան կառուցելու հնարավորություն՝ առանց մշտական անորոշության, մինչև իր պատմական բնօրրան վերադառնալու հնարավորության իրացումը։
Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ։ Դա պետության պարտականությունն է, մարդկային արժանապատվության և սոցիալական արդարության հարցը»։

«Մարդիկ կան, որոնց ցինիզմը սահման չունի»․ Էդգար Ղազարյան
711:18
«Որտեղ եմ տեսնում Հայաստանը 20 տարո՞ւց․ տեսնում եմ ԵՄ կազմում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4411:00
Սպիտակ տունը հաստատել է Չինաստանում սպասվող եռակողմ հանդիպման լուրը
14710:25
«Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն»․ Տիգրան Աբրահամյան
7510:12
«Դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ Ռուսաստան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8010:00
«Մեր քաղաքական հիմնական նպատակը եղել և մնում է՝ ստեղծել այլընտրանք ՀՀ-ի համար»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7909:48
Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»
9609:12
«Միջազգային հարաբերությունների մասին չի կարելի խոսել՝ առանց տիրապետելու միջազգային հարաբերությունների տեսություններին». Արա Պողոսյան
8209:00