ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը և «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ

ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետ։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։
«Հանդիպմանը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանը և պատգամավոր Իրինա Յոլյանը։
Ողջունելով դեսպանին՝ Արամ Վարդևանյանը շնորհավորել է Ֆլորիան Էսկյուդիեին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ Հայաստանում վերջինիս նշանակումը կլինի արդյունավետ՝ ի շահ Հայաստանի և Ֆրանսիայի։
ԱԺ փոխնախագահն ընդգծել է Ֆրանսիայի կարևոր և պատմականորեն ձևավորված դերակատարությունը Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացման գործում։ Նշվել է, որ երկու երկրների ռազմավարական գործակցությունն ու երկկողմ կնքված փաստաթղթերն ամուր հիմք են համագործակցության խորացման համար»։
Արամ Վարդևանյանն իր դիտարկումներն է ներկայացրել մեր երկրում ժողովրդավարության և իրավունքի գերակայության, ԵԽԽՎ զեկույցի ու հետընտրական գործընթացների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանում ապօրինի պահվող հայերի խնդիրներին և այլ հարցերի։
Դեսպանը խոսել է Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական հարաբերությունների կարևորությունից՝ այս համատեքստում ընդգծելով բարեկամական խմբերի դերակատարությունը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրամիություն փոխգործակցությանն ու հատկապես վիզաների ազատականացման գործընթացին։
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։

«Մարդիկ կան, որոնց ցինիզմը սահման չունի»․ Էդգար Ղազարյան
711:18
«Որտեղ եմ տեսնում Հայաստանը 20 տարո՞ւց․ տեսնում եմ ԵՄ կազմում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4411:00
Սպիտակ տունը հաստատել է Չինաստանում սպասվող եռակողմ հանդիպման լուրը
14710:25
«Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն»․ Տիգրան Աբրահամյան
7510:12
«Դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ Ռուսաստան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8010:00
«Մեր քաղաքական հիմնական նպատակը եղել և մնում է՝ ստեղծել այլընտրանք ՀՀ-ի համար»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7909:48
Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»
9609:12
«Միջազգային հարաբերությունների մասին չի կարելի խոսել՝ առանց տիրապետելու միջազգային հարաբերությունների տեսություններին». Արա Պողոսյան
8209:00