«Նիկոլ Փաշինյանի՝ Ալիևին և Էրդողանին քծնելու ձգտումը անցնում է ողջամտության սահմանները»․ Կարպիս Փաշոյան

Լրագրող, հրապարակախոս Կարպիս Փաշոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի Ալիևին և Էրդողանին քծնելու ու սիրաշահելու ձգտումը անցնում է ողջամտության սահմանները։ Արդեն որերորդ անգամն է, որ նա իր բանավոր խոսքում և պաշտոնական հաղորդագրություններում Նախիջևան տեղանունը արտասանում է թյուրքական հնչողությամբ։
Հազարամյակների ընթացքում հայերենը ձևավորել է աշխարհագրական տերմինների և տեղանունների իր սեփական և ուրույն համակարգը, ինչպես ցանկացած լեզու։ Այսինքն, ամենևին էլ պարտադիր չէ քաղաքական կեղծ ու արհեստական շարժառիթներով նենգափոխել հայերի լեզվամտածողությունը։
Դեռ մի կողմ թողնենք այն փաստը, որ թյուրքական տարրը, ներխուժելով Հայկական լեռնաշխարհ և Փոքր Ասիա թերակղզի, ամբողջությամբ ձևախեղել ու կերպափոխել է անվանումների հայկական, հունական և իրանական ավանդական ձևերը։ Սա հիմա քաղաքական քննարկման հարց չէ, պարզապես պետք է հասկանալ, որ եթե մենք Նախիջևանին Նախիջևան ենք կոչում, ամենևին էլ պետք չի ենթադրել, թե տարածքային պահանջներ ենք ներկայացնում Ադրբեջանին։
Եթե առաջնորդվենք Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ, ապա վրացիներին էլ դուր գալու համար պետք է սկսենք Վրաստանը Սաքարթվելո կոչել։ Ի՞նչ իմանաս, միգուցե նաև Գյուրջիստան։ Հունաստանը՝ Հելլադա, Լեհաստանը՝ Փոլանդ, Գերմանիան՝ Դոյչլանդ և այլն։
Չենք անում, չէ՞։ Եվ ոչ թե այն պատճառով, որ չենք հարգում հարևաններին ու աշխարհի մյուս պետություններին, պարզապես մենք ունենք մեր լեզուն և լեզվամտածողությունը, որը ձևավորվել է 4000 հազար տարիների ընթացքում։
Դադարեցրե՛ք այս կրկեսը, արդեն ծիծաղելու չի»։

«Մարդիկ կան, որոնց ցինիզմը սահման չունի»․ Էդգար Ղազարյան
711:18
«Որտեղ եմ տեսնում Հայաստանը 20 տարո՞ւց․ տեսնում եմ ԵՄ կազմում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4411:00
Սպիտակ տունը հաստատել է Չինաստանում սպասվող եռակողմ հանդիպման լուրը
14710:25
«Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն»․ Տիգրան Աբրահամյան
7510:12
«Դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ Ռուսաստան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8010:00
«Մեր քաղաքական հիմնական նպատակը եղել և մնում է՝ ստեղծել այլընտրանք ՀՀ-ի համար»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7909:48
Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»
9609:12
«Միջազգային հարաբերությունների մասին չի կարելի խոսել՝ առանց տիրապետելու միջազգային հարաբերությունների տեսություններին». Արա Պողոսյան
8209:00