ՍԴ նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվել․ կանցկացվի նոր ընտրություն

286
Չորեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2026 թ., 22:00
Սահմանադրական դատարանը հայտնում է․ «2026 թվականի հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ, որի օրակարգում ՍԴ նախագահի ընտրության հարցն էր։
Աշխատակարգային նիստում որպես ՍԴ նախագահի թեկնածու առաջադրվել է ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանի թեկնածությունը, իսկ ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյանն ինքնաառաջադրվել է։
Գաղտնի քվեարկության արդյունքով թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ։ Օրենքով սահմանված կարգով անցկացվել է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլ, որի արդյունքով ևս թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ։ Ուստի՝ ընտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն»։
Աղբյուրը` Սահմանադրական դատարան

«Մարդիկ կան, որոնց ցինիզմը սահման չունի»․ Էդգար Ղազարյան
711:18
«Որտեղ եմ տեսնում Հայաստանը 20 տարո՞ւց․ տեսնում եմ ԵՄ կազմում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4411:00
Սպիտակ տունը հաստատել է Չինաստանում սպասվող եռակողմ հանդիպման լուրը
14710:25
«Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն»․ Տիգրան Աբրահամյան
7510:12
«Դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ Ռուսաստան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8010:00
«Մեր քաղաքական հիմնական նպատակը եղել և մնում է՝ ստեղծել այլընտրանք ՀՀ-ի համար»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7909:48
Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»
9609:12
«Միջազգային հարաբերությունների մասին չի կարելի խոսել՝ առանց տիրապետելու միջազգային հարաբերությունների տեսություններին». Արա Պողոսյան
8209:00