«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան լայվով խոսել է թե «Ինչպիսի՞ տեսք պետք է ունենա խաղաղությունը»:
Խոսքում նա մի շատ վտանգավոր արտահայտություն է անում, երբ ասում է, որ Հայաստանը և Ադրբեջանը իրար որևէ պահանջ չպետք է ներկայացնեմ և հանգիստ պետք է թողնեն իրար բոլոր հարցերով, ոչ մի պահանջ՝ ներառյալ Ղարաբաղ և Արևմտյան Ադրբեջան։
Այստեղ երկու կարևոր խնդիր ունենք։ Առաջինը, որ նա Ադրբեջանի հնարած անհիմն և կեղծ թեզը Արևմտյան Ադրբեջանը բերում նույն հարթության վրա է դնում Ղարաբաղի՝ Արցախի հարցի հետ։ Դրանով նա Ադրբեջանի կեղծ թեզը հավասարեցնում է Արցախի հետ, որտեղ դարեր ի վեր ապրել են հայեր և բռնի էթնիկ զտման են ենթարկվել։
Նա իրական ինքնորոշման իրավունքը համեմատում և զուգահեռ է տանում կեղծ ու հորինված կատեգորիայի հետ։ Մենք չենք կարող ինքնորոշման իրավունքը հավասարեցնել դրան, քանի որ 25 տարվա բոլոր գործողությունները բխել են ինքնորոշման իրավունքից։ Եթե Փաշինյանի դա չի ճանաչում, ուրեմն նա ճանաչում է Ադրբեջանական այն թեզը, որ Հայաստանի Հանրապետությունը ֆինանսավորել է ահաբեկչական կազմակերպությանը՝ ի դեմս Արցախի։ Սա շատ վտանգավոր խաղ է և ներքաշելով այս խաղի մեջ՝ Ադրբեջանը այն օգտագործելու է մեր դեմ։
Եվ վերջապես պետությունը չի կարող հրաժարվել ապագայում իր դեմ բերվող պահանջներից, որովհետև դա այդ պետության ինքնիշխան իրավունքն է։ Ինչ փաստաթուղթ էլ ստորագրվի նման բովանդակությամբ, դա առ ոչինչ է, որովհետեւ հետագայում կարելի է օգտագործել և ասել, որ նախորդ իշխանությունները հակասահմանադրական թուղթ են ստորագրել, այդ պահանջը հակասահմանադրական է, և ես գնում է այն ճանապարհով, որ այն վերացնում եմ և լեգիտիմ պահանջ են ներկայացնում։
Փաշինյանի այս տրամաբանությամբ Հայաստանը և Ադրբեջանը դուրս են գալիս մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից, որովհետև այնտեղ սահմանված է միմյանց նկատմամբ պահանջ բերելու իրավունք, եթե խախտվել է մարդու իրավունքներ։ Բացի այդ՝ կան ստորագրված բազմաթիվ կոնվենցիաներ, որտեղ պետությունները միմյանց նկատմամբ դատական պահանջ ներկայացնելու իրավունք են վերցրել։
Այսինքն Փաշինյանը ի սկզբանե հակաիրավական թեզ է առաջ բերում»։

«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
1600:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
2600:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
35Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
46Երեկ, 23:30
«Նիկոլ Փաշինյանը մեղմ ժպիտով հասկացնում է, որ Տիգրանաշենը հանձնվելու է Ադրբեջանին»․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
63Երեկ, 22:54
ՍԴ նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվել․ կանցկացվի նոր ընտրություն
66Երեկ, 22:00
«Նիկոլ Փաշինյանի՝ Ալիևին և Էրդողանին քծնելու ձգտումը անցնում է ողջամտության սահմանները»․ Կարպիս Փաշոյան
65Երեկ, 21:48
ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը և «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ
68Երեկ, 21:24