«Իմ ամենակարևոր անելիքը համարում եմ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը և վավերացումը՝ մինչև 2031թ․»․ Նիկոլ Փաշինյան

«Իմ առաջիկա ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը և վավերացումը: Սա չի նշանակում, որ մենք որևէ այլ օրակարգից հրաժարվում ենք, բայց նաև ինքս ինձ համար այդպիսի խնդիր եմ դրել, կոնկրետ ժամանակացույցը՝ մինչև 2031 թիվը, հասնել այդ խնդրի լուծմանը»,- այս մասին Կառաավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով՝ դա նաև Կառավարության և ընդհանրապես մեր քաղաքական թիմի անելիքն է, բայց ես՝ որպես ՀՀ վարչապետ, նաև իմ անձնական օրակարգի առումով շատ կարևոր եմ համարում, որ մենք այս խնդիրը մինչև 2031 թվականը լուծենք:
«Պարզ է՝ TRIPP նախագիծ, կոմունիկացիաների բացում, տնտեսական զարգացում, բայց սա նույնպես կարևոր շեշտադրում է, որ, այնուամենայնիվ, այդ օրակարգի ամենավերևում, ինձ համար ամենավերևում գտնվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձանագրի ստորագրումը և վավերացումը, որով, իմ կարծիքով, Հայաստանի և ընդհանրապես հայ ժողովրդի պատմության մի շատ էական շրջափուլ կամփոփվի, և ընդհակառակը՝ նոր շրջափուլ կբացվի՝ նոր օրակարգերով ու նոր տրամաբանությամբ»,- ընդգծեց Փաշինյանը:

Սպիտակ տունը հաստատել է Չինաստանում սպասվող եռակողմ հանդիպման լուրը
7510:25
«Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն»․ Տիգրան Աբրահամյան
6310:12
«Դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ Ռուսաստան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6710:00
«Մեր քաղաքական հիմնական նպատակը եղել և մնում է՝ ստեղծել այլընտրանք ՀՀ-ի համար»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7109:48
Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»
9009:12
«Միջազգային հարաբերությունների մասին չի կարելի խոսել՝ առանց տիրապետելու միջազգային հարաբերությունների տեսություններին». Արա Պողոսյան
7609:00
«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
11904:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
12503:06