«Մեր վերադարձի իրավունքը չի պաշտպանվում. հյուրընկալ երկրի իշխանություններն ասում են՝ մոռացեք ձեր վերադարձի մասին»․ Արտակ Բեգլարյան

«COP17-ը նաև Արցախի ժողովրդի իրավունքների մասին է, որովհետև տարածաշրջանում ամենատուժած բնիկ ժողովուրդն Արցախի հայ ժողովուրդն է։ Այս պայմաններում, երբ նմանատիպ համաժողով է իրականացվում Հայաստանում, սակայն Արցախի ժողովրդի հարցերն ու իրավունքներն անտեսվում են, և մի բան էլ՝ լեգիտիմացվում են ադրբեջանական ցեղասպանական հանցագործությունները մեր հանդեպ, բնականաբար, խիստ անընդունելի է»,- կառավարության դիմաց բողոքի ակվիայի ժամանկ ասել է Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
«COP17-ի օրակարգային հարցերից մեկը բնիկ ժողովրդի և տեղական համայնքների հարցերի բարձրացումն ու իրավունքների պաշտպանություն է, որի հիմնաքարը, մեր պարագայում, վերադարձի իրավունքն է։ Սակայն ոչ միայն մեր վերադարձի իրավունքը չի պաշտպանվում, այլև հյուրընկալ երկրի իշխանությունները մեզ ասում են՝ մոռացեք ձեր վերադարձի մասին, ոչ միայն մեր կենսաբազմազանությունը չի պաշտպանվում, այլև Ադրբեջանը ոչնչացնում է մեր բնությունը և կենսաբազմազանությունը, մեր մշակութային և բնական լանդշաֆտը, որը նաև մեր բռնի տեղահանման հետևանքով է։ Ոչնչացվում է մշակութային ժառանգությունը, իսկ ՀՀ իշխանությունները ոչ միայն աչք են փակում, այլև տարբեր հայտարարություններով լեգիտիմացնում են եկեղեցիների և այլ մշակութային հուշարձանների ոչնչացումը, իսկ միջազգային հանրությունը և՛ անտեսում է, և՛ միջազգային դիտորդ մարմիններ չի ուղարկում բռնազավթված Արցախ՝ հնարավորինս կանխելու հետագա հանցագործությունները»,-նշել է Բեգլարյանը:

Սպիտակ տունը հաստատել է Չինաստանում սպասվող եռակողմ հանդիպման լուրը
7510:25
«Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն»․ Տիգրան Աբրահամյան
6310:12
«Դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ Ռուսաստան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6710:00
«Մեր քաղաքական հիմնական նպատակը եղել և մնում է՝ ստեղծել այլընտրանք ՀՀ-ի համար»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7109:48
Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»
9009:12
«Միջազգային հարաբերությունների մասին չի կարելի խոսել՝ առանց տիրապետելու միջազգային հարաբերությունների տեսություններին». Արա Պողոսյան
7609:00
«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
11904:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
12503:06