«Տպավորություն է, որ մեկը զենքը պահել ա վրեքներս, ասել ա՝ գիտության ֆինանսավորումն ավելացրեք»․ Նիկոլ Փաշինյան

Առաջարկվում է գիտության ոլորտին հատկացնել լրացուցիչ 2,35 մլրդ դրամ, որը պետք է ուղղվի երկու հիմնական նպատակներով՝ գիտական սարքավորումների ձեռքբերում, գիտական դրամաշնորհային հետազոտությունների իրականացում: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2025 թվականին, երբ պետբյուջեն ընդունվում էր, ոչ մի տողում այս թիվը չի եղել, բայց այսօր այդ թիվը կա, և այս գումարով բազմաթիվ հիմնարկների համար ձեռք են բերվելու սարքեր ու սարքավորումներ:
«2018 թվականից գիտության ֆինանսավորումը եռապատկվել է, և այդ մասին՝ մամուլում սոցիալական ցանցերում, ելույթներում, հրապարակումներում ոչ մի քննարկում․․․ Տպավորություն է, որ մեկը զենքը պահել ա վրեքներս, ասել ա՝ գիտության ֆինանսավորումն ավելացրեք, և մենք ասել ենք՝ մի՛ կրակեք, կավելացնենք, և ավելացրել ենք։ Եվ հենց որ այդ զենքը պահողը աչքը թեքել է, մենք միանգամից զրոյացրել ենք գիտության ֆինանսավորումը։ Խելագարվելու ֆենոմեն է»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ ուշադրություն չի դարձնելու գիտության ֆինանսավորման վերաբերյալ նամակներին։

Սպիտակ տունը հաստատել է Չինաստանում սպասվող եռակողմ հանդիպման լուրը
7510:25
«Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն»․ Տիգրան Աբրահամյան
6310:12
«Դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ Ռուսաստան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6710:00
«Մեր քաղաքական հիմնական նպատակը եղել և մնում է՝ ստեղծել այլընտրանք ՀՀ-ի համար»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7109:48
Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»
9009:12
«Միջազգային հարաբերությունների մասին չի կարելի խոսել՝ առանց տիրապետելու միջազգային հարաբերությունների տեսություններին». Արա Պողոսյան
7609:00
«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
11904:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
12503:06