«Թրամփը նոր աշխարհակարգում գերադասում է Պուտինի և Սին Ծին Պինի հետ համաձայնությունը»․ Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին օրերի իրադարձությունները վկայում են, որ «դիզելային գործարքից» հետո ԱՄՆ ներկա վարչակարգը մարտականորեն տրամադրված եվրոպական հակառակորդներ ունի: Ակնհայտ է, որ պատերազմի դադարեցումը խիստ անհրաժեշտ է ԱՄՆ Հանրապետական կուսակցությանը Կոնգրեսի նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններում, որը պետք է մատուցվի որպես Թրամփի խաղաղասիրական քաղաքականության հերթական հաղթանակ: Լոնդոնում միապետը և վարչապետը Զելենսկուն կրկին հրահանգ տվեցին շարունակել պատերազմը և չնդունել ռուս-ամերիկյան կոմպրոմիսը: Այս անգամ առավել ակտիվ Կիևին ոգևորում են նաև Բեռլինը և Վարշավան: Մակրոնն ու Մելոնին որոշակիորեն իջեցրել են ակտիվության մակարդակը: Ստացվում է, որ մի կողմից ամերիկյան ընտրությունները վերածվել են դիվանագիտական պայքարի առարկայի, մյուս կողմից Զելենսկու վարչակարգի պահպանման շուրջ ձևավորվել է հակաթրամփյան համաձայնություն, որի նպատակը հանրապետականների պարտությունն է և Թրամփի իմպիչմենտը: Այս իրողությունն ունի նաև միջազգային կարգը փոխելու միտում, որովհետև պարտվելով նոյեմբերյան ընտրություններում Թրամփը հաստատ հետագայում դժվար, թե ների իրեն վնաս տվողներին: Պետք է հիշենք, որ ԱՄՆ նախագահը պետական կառավարման համակարգում ունի հսկայական լայնամաշտաբ լիազորություններ ֆինանսական, ռազմական և արտաքին քաղաքական ոլորտներում: Իսկ նրա կառավարման ավարտին դեռ երկու տարի կա: Ի դեպ փորձագիտական վերլուծական կենտրոններում դեռ սպառիչ պատասխան չեն կարողանում տալ եվրոպական դաշնակիցների հետ հարաբերությունների վատացման այս իրողությանը: Հատկապես անսպասելի էին Վաշինգթոն-Լոնդոն տարաձայնությունները ուկրաինական պատերազմի հարցում, որովհետև անգլո-սաքսական բևեռը Չերչիլի ֆուլտոնյան ճառից հետո գրեթե միշտ, շատ քիչ բացառություններով, միասնական է եղել հաշխարհային տիրապետության համար պայքարում: Գուցե և սա թատրոն է, հնարավոր է, որ լինեն ստվերային պայմանավորվածություններ Ռուսաստանի դեմ հյուծիչ պատերազմը երկարաձգելու առումով: Կանխատեսելի է նաև, որ Թրամփը նոր՝ Եռակենտրոն աշխարհակարգում գերադասում է Պուտինի և Սին Ծին Պինի հետ համաձայնությունը, քան, թե Եվրոպական դաշնակիցների հետ միասնությունը, որոնց նա հաճախ համարում է ԱՄՆ ուսերին ընկած ծանր բեռ»:

«300 հազար ադրբեջանցիները հունիսի 8-ին չէին գալու Հայաստան. պետք չի էդքան պրիմիտիվացնել». Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
713:00
«Եթե տիկին Գալյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի պահման պայմանները լավն են, թող գնա, մեկ ամիս այնտեղ մնա»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
4912:30
«Կարո՞ղ եք գուշակել՝ ինչ պայմաններում է պահվում ադրբեջանցի զինվորը»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
6912:18
«Տիկի՛ն նախարար, հիմա գո՞հ եք»․ Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)
5912:00
«Մահաբեր ու մահաստեղծ․ սա օրվա կառավարիչների հավաքական բնութագիրն է»․ Արմեն Հովասափյան
5811:48
«Շինծու մեղադրանքներով վարկաբեկում են․ մարդկանց սիրտն ուղղակի չի դիմանում»․ Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
6311:30
Աննա Գրիգորյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6611:18
«Պուտինն ապրում է այլ իրականության մեջ». Զելենսկի (տեսանյութ)
16311:13