«Ընդդիմադիր մրցակիցների նկատմամբ ճնշումները պակաս նողկալի չեն, քան ՀՀԿ-ի ժամանակներում»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում, որ ՏԻՄ ընտրությունների մասնակից ճնշումների ենթարկված բոլոր թեկնածուներն ու ընտրողները դիմեն իրեն։ Խոստանում է ասվածը հիմնավորելու դեպքում հրապարակային պատժել ճնշում բանեցրած պաշտոնյաներին։
Անշուշտ, գալիքն ավելի կարևոր է, քան անցյալը:
Բայց, ամեն դեպքում, առաջարկում եմ ուսումնասիրել և հետաքննել, թե ինչպես է պատահում, որ, օրինակ, Ալավերդի քաղաքում ՏԻՄ ընտրություններում հաղթում է ընդդիմության ներկայացուցիչը, բայց կարճ ժամանակ անց զոռբայությամբ իշխանության է եկել ՔՊ-ն:
Էլի համայնքներ կարող եմ նշել, որտեղ ՔՊ-ն պարտվել է, բայց ամեն ինչ արվել է, որ ընդդիմությունը հեռացվի, որոշ դեպքերում գործի է դրվել ընտրովի արդարադատությունը:
Իշխանությունները, և դա բնական է, Հայաստանում վաղուց արդեն չունեն ընտրողների մեծամասնության քվեն:
Տեղերում վիճակը ավելի անմխիթար է:
Այո, ՔՊ-ն փող չի բաժանում, ընտրակաշառք չի տալիս, բայց որոշ համայնքներում գործի դրվող մեխանիզմները և ճնշումները ընդդիմադիր մրցակիցների նկատմամբ պակաս նողկալի չեն, քան ՀՀԿ-ի լուսավոր ժամանակներում»:

«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
10104:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
10903:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
11302:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
12301:12
«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
13900:48
«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
11500:18
«Ինչո՞ւ է երկրի ղեկավարը կարևոր հանդիպումներից հետո ընտրում նման անբովանդակ ակտիվությունը»․ Գևորգ Թոսունյան
102Երեկ, 23:54
«Եկանք հասանք Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
109Երեկ, 23:42