«Ճնշումները տեղի են ունենում համայնքներում, և դժվար է հավատալ, որ վարչապետը տեղեկացված չէ»․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Փաշինյանն այսօր իրար հետևից գրառումներ է արել՝ կոչ անելով ՏԻՄ ընտրություններին մասնակցող այն թեկնածուներին և ընտրողներին, որոնք ենթարկվում են ապօրինի ճնշումների, անձամբ իրեն դիմել էլեկտրոնային փոստով կամ բողոքի ակցիաներ կազմակերպել։
Սա, ըստ էության, համատարած ճնշումների ֆոնին պատասխանատվությունից խուսափելու և սեփական անձը դրանցից տարանջատելու հերթական փորձն է։ Ճնշումները տեղի են ունենում հանրապետության տարբեր համայնքներում, և դժվար է հավատալ, որ օրվա վարչապետը դրանց մասին տեղեկացված չէ։
Իսկ իրեն ուղղված ընդամենը երեք դիմումից բնավ չի կարելի եզրակացնել, թե ճնշումները սակավ են։ Ընդհակառակը՝ սա կարող է վկայել այն մասին, որ քաղաքացիները չեն վստահում այն իշխանությանը, որի ներկայացուցիչների գործողություններից իրենք տուժում են։
Ինքս տեղեկացված եմ բազմաթիվ դեպքերի մասին, երբ ընդդիմադիր հայացքների կամ ՏԻՄ ընտրություններին ընդդիմադիր ուժերի ցուցակներում ներգրավված լինելու պատճառով մեր հայրենակիցները սպառնալիքներ են ստացել, զրկվել աշխատանքից։ Եվ սա դեռ ամենը չէ։ Մարդիկ ապրում են նաև այն մտավախությամբ, որ իրենց նկատմամբ կարող են շինծու քրեական գործեր հարուցվել։
Ժողովրդավարությունը դրոշակ դարձրած իշխանության օրոք այսօր ականատես ենք քաղաքական աննախադեպ ճնշումների։ Դրանք չեն սահմանափակվում քաղաքական դաշտով, այլ ներթափանցել են պետական կառավարման տարբեր օղակներ, հանրակրթական դպրոցներ, բուհեր ու բուժհաստատություններ։
Առանձնապես մտահոգիչ է զինված ուժերում ստեղծված իրավիճակը։ Սպայական կազմի մի մասին համակարգից հեռացնելուց հետո իշխանական ճնշումների մասին ահազանգեր են հնչում նաև ժամկետային և պայմանագրային զինծառայողների առնչությամբ։
Ճնշումներն ու սպառնալիքները ներթափանցել են անգամ ընտանիքներ։ Մարդկանց սպառնում են, որ եթե իրենց ծնողը կամ զավակը շարունակեն ընդդիմադիր գործունեությունը, դա վատ հետևանքներ կունենա։
Ավելին՝ եղել են դեպքեր, երբ մեր հայրենակիցները դատական քաշքշուկների միջով անցնելուց և աշխատանքի վերականգնվելուց հետո ընդամենը մի քանի ժամ են աշխատել, քանի որ իշխանության հրահանգով կրկին ապօրինաբար ազատվել են աշխատանքից։
Մի՞թե դու չէիր այն մարդը, որը Իջևանում քաղաքացու հետ վիճաբանությունից հետո հրահանգեցիր, որ վերջինիս աղջկան հանկարծ չնշանակեն մանկապարտեզի տնօրեն։
Այդ ինչպե՞ս է ստացվում, որ քեզ հետ վիճաբանող կամ քո հայացքները չկիսող քաղաքացիները հայտնվում են աշխատանքը կորցնելու վտանգի առաջ։ Բժշկուհի Արփինե Սողոյանի դեպքը բոլորս ենք հիշում։
Ամեն օր քաղաքացիներից բազմաթիվ ահազանգեր եմ ստանում այն մասին, որ անգամ սոցիալական ցանցերում որևէ գրառման հավանություն տալն է խնդիր դարձել։
Այս շարքը կարելի է անվերջ շարունակել։ Ուստի գոնե այս հարցում մի՛ փորձիր խուսափել պատասխանատվությունից։ Քաղաքական հայացքների պատճառով ճնշումների ենթարկվելու վախը դարձել է մեր բազմաթիվ հայրենակիցների առօրյայի մի մասը։
Պարզապես քո վարկանիշն այնքան ցածր է, որ մարդիկ չեն ցանկանում անձամբ քեզ դիմել։ Բացի այդ, շատերը համոզված են, որ այս ճնշումների պատասխանատվությունը հենց քո և քո իշխանության վրա է։
Հերի՛ք է թոզ փչես մարդկանց աչքերին։ Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս։
Մարդիկ ամեն օր իրենց մաշկի վրա զգում են այն վախի մթնոլորտը, որի համար պատասխանատվությունը կրում ես անձամբ դու և քո իշխանությունը»։

Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի մասին
821:36
«Ճնշումները տեղի են ունենում համայնքներում, և դժվար է հավատալ, որ վարչապետը տեղեկացված չէ»․ Գառնիկ Դանիելյան
2721:00
Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի պատգամավորական մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ
4520:42
Հրաչյա Հակոբյանը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական
6319:18
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի երկարաձգման միջնորդությունների քննությունը հետաձգվել է
6719:12
«ՀՀ կառավարչին է վերապահվել ապահովել ադրբեջանական զավթողական քաղաքականության փափուկ ընթացքը»․ Տիգրան Աբրահամյան
7718:18
Զելենսկին տարօրինակ է համարել Ուկրաինայի ընտրությունների վերաբերյալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ցանկությունների համընկնումը
19218:01
«ՏԻՄ ընտրություններում հնարավոր ճնշումների մասին խոսացող Փաշինյանին առաջարկում եմ անել հետևյալ քայլերը»․ Մեսրոպ Առաքելյան
6917:48