Երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Ամենևին էլ երջանիկ չեմ, որ ՔՊ-ն մի շարք համայնքներում ստացել է 90+, 80+, 70+ ձայներ». Նիկոլ Փաշինյան

«Ամենևին էլ երջանիկ չեմ, որ ՔՊ-ն մի շարք համայնքներում ստացել է 90+, 80+, 70+ ձայներ». Նիկոլ Փաշինյան
54
Այսօր, 11:30

«Երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների մասին»,- այսպես է ֆեյսբուքյան եթերը վերնագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Խորհրդարանական ընտրությունների ժամանակ խոստացել էի ու դա իմ հանձնառությունն էր, որ ռոբասերժակալուգակտրիճական ուժերը կամ մեկ բառով ասած՝ լրտեսական ուժերը, պատերազմի եռագլուխ, քառագլուխ կուսակցությունը, պետք է ոչնչացվի, և ՏԻՄ ընտրությունների արդյունքներով տեսնում ենք, որ դա տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիների օգնությամբ: Բայց մյուս կողմից ուզում եմ անկեղծ և ուղիղ ասել՝ որպես 2018-ի հեղափոխության արդյունքում ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնած մարդ, ամենևին էլ երջանիկ չեմ, որ ՔՊ-ն մի շարք համայնքներում ստացել է 90+, 80+, 70+ ձայներ: Որովհետև ինչքան էլ առաջին հայացքից հաճելի է թվում, բայց տոկոսները որոշակի ասոցիացիներ են առաջացնում և առաջ են բերում ընդդիմության հարցը ՀՀ-ում: Մենք պետք է ճիշտ գնահատենք իրավիճակը. մի կողմից պետք է արմատախիլ անենք լրտեսական ընդդիմությանը, մյուս կողմից ՀՀ-ն պետք է ունենա պետականակենտրոն ընդդիմություն»,- իր խոսքում ասել է նա: