Երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Քո ժողովուրդը հիշում է քեզ՝ որպես կենդանի խիղճ, որը չի լռում, երբ հայրենիքն է ցավում»․ Անի Խաչատրյան

«Քո ժողովուրդը հիշում է քեզ՝ որպես կենդանի խիղճ, որը չի լռում, երբ հայրենիքն է ցավում»․ Անի Խաչատրյան
35
Այսօր, 21:00

Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հոկտեմբերի 27․
27 տարի է՝ մենք ապրում ենք առանց քեզ՝ Վազգեն, քո ձայնը հնչում է ամեն հայ մոր աղոթքի մեջ։ Դու դարձար լռության մեջ ապրող խոսք, մահվան մեջ չմարող կյանք։
27 տարի է, իսկ բանտախցերը դեռ դատարկ են։ Արյունը դեռ չի գտել իր արդարությունը։ Բայց դու, Վազգե՜ն, դու վաղուց գտել ես քո հավերժությունը։ Քո հիշատակը չի խամրել, դարձել է հույսի ու լույսի ճառագայթ մեր ժամանակների մեջ։ Քո ժողովուրդը դեռ հիշում է քեզ ոչ թե որպես զոհ, այլ կենդանի խիղճ, որը չի լռում, երբ հայրենիքն է ցավում։
Վազգե՜ն… դու չես մահացել։ Դու ամեն ապրող հայի մեջ ես։ Դու նրանց լռության խորքում ես: Եվ մինչ քո անունը հնչում է հայի շուրթերին, մինչ հայացքները բարձրանում են Եռաբլուրի լեռնագագաթին՝ դու ապրում ես։ Ապրում ես մեր հուշերում, մեր պայքարում, մեր չմարող հավատքի ու անանց սիրո մեջ։
Վազգեն, դու չես մահացել, դու դարձել ես Հայաստան։
Եվ մինչ քո անունը շշնջում է քամին Եռաբլուրի լանջերին, մինչ լռությունը հնչում է ավելի բարձր, քան խոսքերը, ես դեռ ապրում եմ… Ապրում՝ իմ կրծքի մեջ խեղդվող կարոտով։ Երբեմն թվում է՝ 27 տարում բոլոր արցունքները վերջացել են, բայց քո անունը կրկին կծկում է կոկորդս։ Քո կարոտը խեղդում է, բայց հենց այդ կարոտն է, որ թույլ չի տալիս մեզ լռել, չի թողնում մոռանալ, չի թողնում հանձնվել։
Վազգեն, դու չես մահացել, դու դարձել ես Հայաստան»։

Աղբյուրը`   Անի Խաչատրյան