«Մենք ժամանակի ընթացքում կկարողանանք ապահովել այն արդյունքը, որ ՔՊ-ն չունենա հաղթանակ»․ Նարեկ Կարապետյան

««Ուժեղ Հայաստան» կուսակցությունը այսօր 8 ամսական է, մենք ընդամենը 8 ամիս ենք քաղաքական դաշտում՝ որպես կուսակցություն, և այն հաջողություններն ու այն արդյունքները, որ մենք այսօր արձանագրում ենք Հայաստանում եղած պայմաններում, բավականին հատկանշական են։ Մենք մեզ համարում ենք պայքարի ավանգարդներից մեկը»,- այս մասին ԱԺ-ում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն՝ անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին մասնակցության վերաբերյալ ՔՊ-ականների հայտարարություններին։
«Մենք ժամանակի ընթացքում կստեղծենք ճիշտ կառուցվածք Հայաստանով մեկ և կկարողանանք ապահովել այն արդյունքը, որ ՔՊ-ն չունենա հաղթանակ։ Չնայած բոլոր սահմանափակումներին՝ մենք այդ կամքը ունենք։ Սա քաղաքական ճանապարհ է, մենք պետք է ինստիտուիցիոնալացնենք մեր պայքարը»,- նշեց Կարապետյանը՝ հույս հայտնելով՝ հետ կմղենք ՔՊ-ի քաղաքական մենաշնորհը։

«Մենք ժամանակի ընթացքում կկարողանանք ապահովել այն արդյունքը, որ ՔՊ-ն չունենա հաղթանակ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
3520:24
«Բարեկամական խորհուրդս պարոն Սարգսյանին, ավելի լավ է կոկորդիլոսներով զբաղվիր»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
5020:06
«ՔՊ-ն հա՛մ կաշառք տվող, հա՛մ կաշառք վերցնող ուժ է»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
6419:12
«Ձեր թևերը կտրվել են Ստեփանավանում՝ ձեր գործընկերոջ կեղտոտ գործելաոճի արդյունքում»․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ)
7518:42
«ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Ուկրաինայի հարցում շատ բան կարող են սովորել Թրամփից»․ Դմիտրիև
9818:37
«Եթե հաջողություններ գրանցեին, Նարեկ Կարապետյանը վիդեոներ էր հրապարակելու, թե ոնց է ՔՊ-ի թևերը կտրտում»․ Արփի Դավոյան (տեսանյութ)
6618:24
«Ազգային միասնական օրակարգի ձևավորման հնարավորությունները սպառված չեն»․ Տիգրան Աբրահամյան
6217:48
«Փորձում են համոզել, որ հակառակորդի առաջադրած պայմաններին հարմարվելը հասուն քաղաքականություն է»․ Արմեն Հովասափյան
6817:30