Երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«ՔՊ-ն հա՛մ կաշառք տվող, հա՛մ կաշառք վերցնող ուժ է»․ Սամվել Կարապետյան

«ՔՊ-ն հա՛մ կաշառք տվող, հա՛մ կաշառք վերցնող ուժ է»․ Սամվել Կարապետյան
52
Այսօր, 19:12

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե արդյոք «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում չի գտնվի պատգամավոր, որին իշխանությունները կկարողանան համոզել կամ ճնշման ենթարկել, որպեսզի նոր Սահմանդրություն ընդունվի, նշեց, որ համոզված է՝ չկան, և հավելեց․ «Նիկոլ Փաշինյանը ասել է նաև, որ եթե Սահմանադրությունը «չանցկացնի», ապա ինքը անելիք չունի։ Դրա համար մենք շարժվելու ենք այդ ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանն անելիք չունի Հայաստանի քաղաքական դաշտում»։

Անդրադառնալով ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու մեջ մեղադրանքներին՝ Կարապետյանն ընդգծեց․ «Կաշառք բաժանող ուժը միայն ՔՊ-ն է, իրենք իրենց քայլերով իրենց տված կաշառքներն են չեզոքացնում»։

«ՔՊ-ն հա՛մ կաշառք տվող, հա՛մ կաշառք վերցնողնող է, այդ հարցում լուրջ առաջընթաց ունեն»,- ընդգծեց Կարապետյանը՝ հավելելով, որ իրենց շարքերում «կռիսներ» չկան։

«ՔՊ-ն հա՛մ կաշառք տվող, հա՛մ կաշառք վերցնողնող է»․ Սամվել Կարապետյան