Երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Արարատ Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ի մասին

Արարատ Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ի մասին
57
Այսօր, 12:12

Հույս ունենք, որ ԵԱՏՄ մյուս գործընկերները մեր նկատմամբ իրենց կազմակերպության շրջանակներում և երկկողմ ունեցած պարտավորությունները բարեխղճորեն կկատարեն և չեն խախտի, ցավոք հակառակ օրինակներ ենք տեսնում վերջին ամիսներին։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի հետ ասուլիսի ժամանակ։

«Ինչևէ մեր դիրքորոշումը հետևյալն է․ ինչ էլ լինի, մեր որոշումների և պահվածքի առանցքում է մեր պետականությունը, ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը, այդ թվում և՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը և սա գոնե սակարկության առարկա չենք դարձնելու։ Մենք կփորձենք կառուցողական ներգրավվում ունենալ և խոսակցություն ունենալ մեր մյուս գործընկերների հետ, բայց առանցքում ունենալով մեր պետականությունն իհարկե»,- նշել է նա՝ պատասխանելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման հետևանքների մասին զեկույցի վերաբերյալ հարցին։