Երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր

Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր
95
Այսօր, 09:31

Մյունխենի «Բավարիայի» և Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Հարի Քեյնը դարձել է «Ոսկե գնդակ» մրցանակի դափնեկիր։ Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել երեկ՝ Լոնդոնի «Փալադիում» թատրոնում։ Մրցանակը Քեյնին է հանձնել աշխարհի կրկնակի չեմպիոն և «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր, բրազիլացի Ռոնալդոն։ Քեյնն առաջին անգամ է արժանացել այս մրցանակին։

Քվեարկության արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրել է Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն, իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը։

Լավագույն տասնյակում են ընդգրկվել նաև՝ Ռոդրին (Իսպանիա, «Մանչեսթեր Սիթի»), Լիոնել Մեսսին (Արգենտինա, «Ինտեր Մայամի»), Խվիչա Կվարացխելիա (Վրաստան, ՊՍԺ), Ուսման Դեմբելե (Ֆրանսիա, ՊՍԺ), Էրլինգ Հոլանդ (Նորվեգիա, «Մանչեսթեր Սիթի»), Մայքլ Օլիսե (Ֆրանսիա, «Բավարիա»), Ֆաբիան Ռուիս (Իսպանիա, ՊՍԺ)։