ԱՄՆ-ն Իրանի մերձակայքում ռազմանավերի թիվը մեկ շաբաթում հասցրել է 21-ի

Իրանի մերձակայքում տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի թիվը մեկ շաբաթվա ընթացքում 17-ից հասել է 21-ի։ Այս մասին վկայում են ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի տեղեկատվական ծառայության տվյալները։
Ներկայումս Արաբական ծովում՝ Իրանից հարավ-արևելք, մարտական հերթապահություն են իրականացնում ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու ավիակիր հարվածային խմբեր՝ «USS George Washington» և «USS George Bush» ավիակիրների գլխավորությամբ։ Դրանցից յուրաքանչյուրի վրա տեղակայված է 48 կործանիչ։
Ավիակիրների հետ միասին Իրանի մերձակայքում տեղակայված են նաև մեկ հրթիռային հածանավ, 11 հրթիռային էսկադրային ականակիր և երեք խոշոր դեսանտային նավ՝ ծովային հետևակի էքսպեդիցիոն գումարտակով։
Միևնույն ժամանակ, Կարմիր ծովի շրջանում, Եմենի հակամարտության ֆոնին, գործում են ԱՄՆ-ի երկու հրթիռային էսկադրային ականակիրներ։ Եվս երկու ամերիկյան էսկադրային ականակիր գտնվում է Հնդկական օվկիանոսի հյուսիսարևմտյան հատվածում։
Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների ընթացքում տարածաշրջանում նույնպես տեղակայված էր ավելի քան 20 ամերիկյան ռազմանավ։

Պերուում հրաժեշտի պատարագի ժամանակ նետված վարդարանը հարվածել է Հռոմի պապի դեմքին (տեսանյութ)
9820:07
«Գոռ Համբարձումյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է»․ Գայանե Պապոյան
6819:18
«Խցանումները հետևանք են մի շարք խնդիրների, որոնց լուծումը պահանջում է քաղաքական կամք». Գոռ Մադոյան
8717:48
«Խցանումների հարցի լուծումը պահանջում է քաղաքաշինական համարձակ լուծումներ»․ Վահան Բաբայան
8117:30
«5000 դրամի փոխարեն՝ 20 000 դրամ»․ ՆԳՆ-ն առաջարկում է խստացնել տուգանքները (տեսանյութ)
11115:36
«Խցանման մեջ մնալիս՝ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են ուղեղներն աշխատեցնել՝ իրավիճակը լուծելու համար»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
10014:54
Zoom-ի, CNN-ի և IKEA-ի կայքերը կիբերհարձակման են ենթարկվել
24114:13
«Այստեղ նախկինում առանձնատներ են եղել, հիմա շենքեր են կառուցել, բայց ենթակառուցվածքները մնացել են նույնը»․ Վահե Գևորգյան
10713:12