Երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Տարօրինակ է, որ ինձ, ով Հոկտեմբերի 27-ին 9 տարեկան էր, հարցնում եք՝ ինչո՞ւ չի բացահայտվել»․ Ռուբեն Ռուբինյան

«Տարօրինակ է, որ ինձ, ով Հոկտեմբերի 27-ին 9 տարեկան էր, հարցնում եք՝ ինչո՞ւ չի բացահայտվել»․ Ռուբեն Ռուբինյան
59
Այսօր, 11:36

«Երբ Վազգեն Սարգսյանի եղբայրը վարչապետ էր, Գագիկ Ջհանգիրյանը՝ դատախազ, այդ ժամանակ ինչո՞ւ նրանց չհաջողվեց բացահայտել Հոկտեմբերի 27-ը»,- լրագրողը դիմեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին։
«Նախագահն էլ Ռոբերտը Քոչարյանն էր, ինչո՞ւ նրան չհաջողվեց բացահայտել»,- պատասխանեց Ռուբինյանը և դիմելով լրագրողներին՝ շարունակեց․ «Այստեղ ներկա լրատվամիջոցների առնվազն կեսը կամ Ռոբերտ Քոչարյանի հետ կապ ունեն, կամ Սերժ Սարգսյանի. ուզում եմ հիշեցնել, որ Հոկտեմբերի 27-ին Ռոբերտ Քոչարյանը նախագահ էր, Սերժ Սարգսյանը՝ ազգային անվտանգության նախարար, դրանից հետո Ռոբերտ Քոչարյանն էլի նախագահ էր, Սերժ Սարգսյանը՝ ՊՆ, հետո վարչապետ էր, հետո նախագահ, ու հիմա ինձ համար մի քիչ տարօրինակ է, որ իրենց հետ փոխկապակցված լրատվամիջոցները եկել ու ինձ, ով Հոկտեմբերի 27-ին 9 տարեկան էր, հարցնում են՝ ինչո՞ւ չի բացահայտվել։ Ես եմ հարցնում՝ ինչո՞ւ չեն բացահայտել»։

ԱԺ նախագահի ճեպազրույցը