«Եթե չլիներ այս օրն ու այլ «եթե»-ներ չլինեին, չէինք ապրի այս կյանքով»․ Րաֆֆի Հովհաննիսյան

«Եթե չլիներ այս օրը ու նաև հարակից այլ «եթե»-ներ չլինեին, չէինք ապրի այս կյանքով»,- «24նյուզ»-ի եթերում ասել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Իսկ ինչ կլիներ Արցախի հետ, եթե չլիներ այս օրը, Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է․ «Եթե չլիներ այդ պահը, եթե ազգային անվտանգությունը գործեր, եթե հայոց իշխանությունը պաշտպաներ իր սեփական պաշտոնյաներին, եթե արցախցի մեր ղեկավարները մնային Արցախում և ծառայեին այնտեղ՝ իսկական Արցախի Հանրապետություն կայացնելու ուղղությամբ և ուշադրությունը չհարեին դեպի Երևան, եթե ամեն մեկն իր գործում լիներ, եթե սա չլիներ՝ կարող էինք կանխել այսօրը։ Ունեինք ամենատարբեր հնարավորությունները, երբ հնարավոր էր ազգային միասնության, ազգային համաձայնության լուծում գտնել՝ թե ընտրությունների ժամանակ, թե ոչ ընտրական ազգային զարգացումներին, բայց դա չարեցինք, գնացինք հատվածական, փոքր, ինքնահավան ճանապարհով և, ցավոք, չկարողացանք մինչ օրս ապահովել ոչ պետության ինքնիշխանությունը, ոչ էլ տարածքային ամբողջականությունը»։
Այսօր Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցն է:

«Եթե չլիներ այս օրն ու այլ «եթե»-ներ չլինեին, չէինք ապրի այս կյանքով»․ Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)
1110:36
«Անվտանգության աշխատակիցներին հրավիրում եմ դահլիճ, որպեսզի պարոն Ղազարյանը զբաղեցնի իր տեղը». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
2610:24
«Ո՞նց եք պատրաստվում ինձ կամ որևէ այլ պատգամավորի դուրս շպրտել ԱԺ-ից». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4510:18
ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը (տեսանյութ)
4710:06
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3210:00
«Հարցերը շատ են. պետք է հասկանանք՝ ինչպես է եղել». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
5609:48
«27 տարի անցավ ու ոչ մի բացահայտում»․ Անահիտ Բախշյան (տեսանյութ)
5309:24
«Իրանն է պատերազմ սկսել մեր դեմ»․ Թրամփ
12509:19