Երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Ջրային կոմիտեի ղեկավարի միակ առնչությունը ոլորտի հետ այն է, որ ջուր է խմում». Էդգար Ղազարյան

«Ջրային կոմիտեի ղեկավարի միակ առնչությունը ոլորտի հետ այն է, որ ջուր է խմում». Էդգար Ղազարյան
59
Այսօր, 11:30

«2018-ից հետո մեր երկորւմ չկա մի բնագավառ, որտեղ տապալում ու համակարգային ձախողում չլինի»,- «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» հարցի քննարկման ժամանակ ասաց ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը:

Հիշեցնենք՝ նախագծով առաջարկվում է ՏԿԵՆ ենթակայութան Պետական գույքի կառավարման կոմիտեն վերանվանել Պետական ակտիվների կառավարման կոմիտեի, իսկ Ջրային կոմիտեն՝ Հողի և ջրի կոմիտեի, ու կոմիտեները փոխանցել կառավարության ենթակայությանը:

«Օրինակ, Գարիկ Սարգսյանը չի հաջողվել մարզպետի պաշտոնում, բերել են Պետական գույքի կառավարման վարչության պետ, հետո էդ պաշտոնում նշանակվել է Լենա Նազարյանի ամուսինը: Էս պահի դրությամբ Ջրային կոմիտեի ղեկավարի կենսագրությունը որ նայում ես, երևում ա, որ ինքը «ՀԺ»-ում աշխատել է, բայց թե ինչ կապ ունի ոլորտի հետ, չի երևում, միակ առնչությունը ջրային ոլորտի հետ այն է, որ ջուր է խմում: Ոլորտը տապալում են, մտածում՝ կառուցվածքային փոփոխությունը կարող է խնդիրը լուծել»,- հավելել է Ղազարյանը:

«Ջրային կոմիտեի ղեկավարի միակ առնչությունը ոլորտի հետ այն է, որ ջուր է խմում». Էդգար Ղազարյան