«Ասեք՝ ի՞նչ ա պետք, մեկնաբանեմ», «փորձում եք փրկել ձեր պատգամավորին»․ միջադեպ՝ ԱԺ-ում

«Կիրանցի վերաբերյալ ձեր գրառումը կմեկնաբանե՞ք»,- լրագրողը դիմեց ՔՊ-ական պատգամավոր Արաքսյա Վարդանյանին։ «Ես էլ եմ արել, ասեք՝ ի՞նչ ա պետք, մեկնաբանեմ»,- ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը միջամտեց՝ չթողնելով պատգամավորին պատասխանել լրագրողի հարցին։ «Թողեք պատգամավորը պատասխանի, ինքն էլ ձեր նման պատգամավոր է, խոչընդոտում եք մեր աշխատանքը, փորձում եք փրկել ձեր մեկ այլ պատգամավորի»,- լրագրողի դիտարկմանն ի պատասխան՝ Ալեքսանյանն ասաց․ «Ձեր հարցազրույցները որ նայում եմ, փրկության կարիք ունեն ինտելեկտուալապես շատ թույլ մարդիկ, օրինակ Սամվել Կարապետյանը. որ նայում եմ, մեղքս գալիս է, ուզում եմ գնամ փրկեմ՝ չեմ հասցնում»։
Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Արաքսյա Վարդանյանը ՏԻՄ ընտրություններից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Կիրանցը «փրկող» սառեցված Բագրատին ու դաշնակ Գառնիկին՝ բարևներ կիրանցիներից։ ՔՊ-ն Կիրանցում մոտ 90% վստահության քվե է ստացել»։

«Մենք մտադիր չէինք մնալ օկուպացված երկիր»․ Ալիև
1311:12
«Ասեք՝ ի՞նչ ա պետք, մեկնաբանեմ», «փորձում եք փրկել ձեր պատգամավորին»․ միջադեպ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
2110:54
«Եթե չլիներ այս օրն ու այլ «եթե»-ներ չլինեին, չէինք ապրի այս կյանքով»․ Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)
4110:36
«Անվտանգության աշխատակիցներին հրավիրում եմ դահլիճ, որպեսզի պարոն Ղազարյանը զբաղեցնի իր տեղը». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
5010:24
«Ո՞նց եք պատրաստվում ինձ կամ որևէ այլ պատգամավորի դուրս շպրտել ԱԺ-ից». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
6110:18
ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը (տեսանյութ)
6010:06
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4410:00
«Հարցերը շատ են. պետք է հասկանանք՝ ինչպես է եղել». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6209:48