«Իրանի գերագույն առաջնորդը լիովին առողջ է»․ Ղալիբաֆ

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լիովին առողջ է, հայտարարել է երկրի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ մեկնաբանելով գերագույն առաջնորդի հետ ավելի վաղ ունեցած հանդիպումը։
«Նա բարձր տրամադրություն ուներ և ցուցաբերում էր ընթացիկ խնդիրների խորը ըմբռնում։ Մեր զրույցի ընթացքում ինձ ամենից շատ տպավորեց ապագայի հանդեպ նրա խիստ լավատեսական ու դրական տրամադրվածությունը»,- նշել է նա։
Ղալիբաֆի խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են պատերազմին, դիվանագիտությանը, բանակցություններին, մակրոտնտեսական ցուցանիշներին, ինչպես նաև տնտեսական մեկուսացմանն ու ծովային շրջափակմանը վերաբերող հարցեր։
Իրանի գերագույն առաջնորդի գրասենյակը հոկտեմբերի 21-ին հայտնել էր, որ առաջնորդը հանդիպել է Իրանի խորհրդարանի նախագահի հետ՝ քննարկելու Իսլամական Հանրապետության հակամարտությունը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ։
Իրանի գերագույն առաջնորդի գրասենյակի արարողակարգային ծառայության ղեկավար Մազահեր Հոսեյնին մայիսին հայտնել էր, որ Մոջթաբա Խամենեիի առողջական վիճակը բարելավվում է։ Նրա խոսքով՝ Խամենեին մեջքի և ծնկի վնասվածքներ էր ստացել։

«Հարգելի՛ քաղաքացի, որ դիտում ես եթերը, արդյոք այսօր ՀՀ-ում գործող Սահմանադրությունը քոնն ես համարում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3410:12
Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
4710:00
«Փաշինյանին՝ նոր մարտահրավեր»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
6809:30
«Ուրախ եմ ներկայացնել ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը»․ Նիկոլ Փաշինյան
6809:18
«Շուտով տեղի կունենա Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների նոր փուլը»․ Պեսկով
11709:07
«Իրանն անցած շաբաթ ավելի շատ ԱԹՍ-ներ և հրթիռներ է արձակել, քան վերջին մեկ տարվա ընթացքում». Թրամփ
13008:55
«Սիրուն չի, տիկին Գալյան. ստիպում եք հանրայնացրել նամակները». Լիլիթ Գալստյան (լուսանկար)
151Երեկ, 22:42
«Կալլասը երբեք իրատեսական թեկնածու չի եղել Մոսկվայի հետ երկխոսության մեջ Եվրոպայի ներկայացուցչի դերի համար». #ElPais
282Երեկ, 16:18