Երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Կատարյալ սրիկայություն է նման բան ասելը». Լևոն Քոչարյան

«Կատարյալ սրիկայություն է նման բան ասելը». Լևոն Քոչարյան
53
Այսօր, 14:18

«Կատարյալ սրիկայություն է նման բան ասելը, չեմ վախենա այդ բառից»,- անդրադառնալով ԱԺ նախագահի՝ լրագրողների հետ ճեպազրույցում հնչեցված արտահայտություններին, ասաց ընդդիմադիր պատգամավոր, Երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանը: «Բացի նրանից, թե ինչ ծանր օր էր դա մեր պետականության համար, նաև մեր ընտանիքի համար անձնական ողբերգություն էր. զոհվել էին մարդիկ, ովքեր մեր ընտանիքի ընկերներն էին»,- հավելեց նա:

Հիշեցնենք՝ Ռուբեն Ռուբինյանը մասնավորապես ասել էր. «Հնչում են կարծիքներ, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության արդյունքն առնվազն քաղաքականապես ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին... Հոկտեմբերի 27-ի պատվիրատուներին բացահայտելու ամենահեշտ ժամանակը դրան անմիջապես հաջորդող շրջանն էր։ Հոկտեմբերի 27-ի օրը և դրան հաջորդող 19 տարիներին իշխանության են եղել Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։ Եվ, այո, ես կիսում եմ այն կարծիքը, որ կասկածներ է հարուցում այն փաստը, որ իրենք 19 տարվա մեջ չեն բացահայտել դա»:

Այսօր Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցն է:

Լևոն Քոչարյանի ճեպազրույցը