Երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Քրեական հետապնդում է հարուցվել Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա»-ի սեփականատեր Դավիթ Ղազարյանի նկատմամբ

Քրեական հետապնդում է հարուցվել Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա»-ի սեփականատեր Դավիթ Ղազարյանի նկատմամբ
54
Այսօր, 14:24

Գործարար Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Այս մասին «Ֆակտոր»-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Դատախազի որոշմամբ՝ Նարեկ Նալբանդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեության համար։ Դավիթ Ղազարյանի նկատմամբ ևս հանրային քրեական հետապնդում է հարուցվել նույն հոդվածով, ինչպես նաև Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով շորթման համար։