Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Արթուրը տեսլականների մարդ է»․ Կոնստանտին Տեր-Նակալյան

«Արթուրը տեսլականների մարդ է»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
55
Այսօր, 15:36

«Ադեկվատ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե հարցնեք ինձ, թե Արթուր Դանիելյանի հատապես որ հատկանիշն է, որն իրոք հիացնում է ինձ ու որի մասով ես միանշանակ կարող եմ ընդունել, որ ես էապես զիջում եմ իրեն, ապա ես չեմ ասի խարիզման, չեմ ասի կրթությունը, չեմ ասի ֆիզիկական տվյալները, թեև դրանցով էլ Արթուրը կարող է գերազանցել էս երկրի բնակչության 99%-ին: Ես առանց վարանելու կասեմ, որ Արթուրի ամենատպավորիչ հատկանիշն այն է, որ նա տեսլականների մարդ է՝ առավել, քան որևէ մեկը, ում ես ճանաչել եմ:
Տեսլականը կրիտիկական կարևորություն ունեցող բան է: Պետք է լինի տեսլական, որպեսզի ըստ այդմ մշակվի ռազմավարություն և այդ ռազմավարությունը կյանքի կոչող մարտավարություն: Արթուրը ոչ միայն տեսլական ունի, նա չի վախենում նրանից, որ իր տեսլականը ռադիկալ տարբերվում է մեր իրականությունից ու պատմական ընթացքից և միևնույն ժամանակ, այդ տեսլականն ինչ-որ գիտաֆանտաստիկ-հեքիաթային ժանրից չէ, որտեղ կախարդական փայտիկով ու բարի աստվածների հրաշագործությամբ մենք Ստաբուլն արյան ծով ենք սարքում, երկրի սահմանները հյուսիսում Կովկասյան բարձրավանդակով են անցնում, հարավում՝ վերին միջագետքով, արևմուտքում՝ Տրապիզոնով ու Կապադովկիայով, իսկ արևելքում՝ Կասպից ծովով, ըսնդ որում՝ հայերը մեկ մարդու պես չաղ են ու բախտավոր, պատերազմներ չկան, աշխատել պետք չի, բոլորն ունեն երջանիկ ընտանիք + երկու սիրուհի, գրին քարտն էլ սերվանտում դրած ա, եթե ինչ:
Արթուրի տեսլականը արժանիների գերիշխող փոքրմասնության իշխանության ներքո գտնվող մերիտոկրատիկ Հայաստանն է, իսկ Ռևի մեր ծրագիր առաջին փոքրիկ քայլն էր այդ տեսլականի ուղղությամբ:
Մեծ ուշադրությամբ վերանայում եմ հիմա մեր «Սպանել Պողոսին» ծրագրի առաջին սեզոնը, ձեզ էլ եմ հորդորում, որովհետև ամեն րոպեում կա ֆանտաստիկ միքս մեր տեսլականի, մեր մտայնության, մեր թյուրիմացությունների ու այն ապագայի տագանապալի նախազգացողության, որ արդեն ներկա է: Անպայման նայեք, հատկապես տեսանկարահանված իրադարձություններից 7 տարի անց կրկնակի հետաքրքիր է՝ մեզ ու հատկապես Արթուրին ճանաչելու և հասկանալու համար:
Հողը սիրելով են պահում, ոչ թե լափի ու լաթի մասին երազելով»:

«Արթուրը տեսլականների մարդ է»․ Կոնստանտին Տեր-Նակալյան