Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ ապրիլյան քառօրյա պատերազմի գործով»․ Լիպարիտ Դրմեյան

«ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ ապրիլյան քառօրյա պատերազմի գործով»․ Լիպարիտ Դրմեյան
63
Այսօր, 14:00

«Միասնության թևեր»-ի անդամ, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նոյեմբերի 2-ին ՄԻԵԴ-ի Մեծ պալատը հինգ դատավորի կազմով մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի գործով հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմ։ Այսպիսով, ՄԻԵԴ-ի՝ հունիսի 18-ի վճիռը մտավ ուժի մեջ և այն անկյունաքարային է լինելու համանման ընթացիկ և հետագա գանգատների քննության համար։
Ադրբեջանը, որն ամենաբարձր մակարդակով հայտարարում է ՄԻԵԴ-ի իրավասությունը չընդունելու մասին և դադարեցրել էր համագործակցությունը ԵԽ նախարարների կոմիտեի հետ, տեղն եկած ժամանակ հիշում է իրավական պրոցեսների կարևորության մասին ու բողոքներ ներկայացնում»։

Աղբյուրը`   Լիպարիտ Դրմեյան