Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Ողբերգական վթարից տուժած 11 ամսական աղջիկն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից

Ողբերգական վթարից տուժած 11 ամսական աղջիկն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից
49
Այսօր, 12:06

Երևան-Աշտարակ ճանապարհին հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած սարսափելի վթարից տուժած երեխաներից մեկն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից․ այդ մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Երկուսի վիճակը շարունակվում է գնահատվել ծայրահեղ ծանր. նրանք դեռևս գտնվում են վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ, իսկ մեկինը՝ բավարար։

Լրատվականի տեղեկություններով՝ դուրս գրվածը երեխաներից ամենափոքրն է՝ 11 ամսական աղջիկը։ Նա մորաքրոջ մոտ է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վթարի հետևանքով երեխաների ծնողները տեղում մահացել են. երեխաներից մեկը մահացել էր հաջորդ օրը՝ հիվանդանոցում։