«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք Չալաբյան

«Հանրային հեռուստաընկերությունը, որը ֆինանսավորվում է ՀՀ հարկատուների միջոցներից և օրենքով պարտավոր է պաշտպանել չեզոքություն և բազմակարծություն, վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»,- Հանրային հեռարձակողի խորհրդի շենքի դիմաց «ՀայաՔվե» միավորման բողոքի ակցիայի ժամանակ ասել է Ավետիք Չալաբյանը և ներկայացրել Հանրայինին ուղղված նամակ-պահանջ։
«Սեպտեմբերի 27-ին հանրային հեռարձակողը ոչ միայն անուշադրության մատնեց այդ շատ կարևոր օրվա խորհուրդը և չլուսաբանեց, այլև երեկոյան ժամանցային համերգ դրեց, որը ինչ որ իմաստով բազմահազար հայ ընտանիքների ցավին ավելացրեց նաև վիրավորանքը։ Դրան գումարվում է նաև այն, որ Հանրային հեռուստատեսությունն ընդհանարապես հանդես չի գալիս որպես հանրային, որը պետք է աշխատի ամբողջ հանրության համար, այն հանդես է գալիս որպես գործող վարչախմբի կուսակցական հեռուստաալիք՝ բացարձակ կողմնակալ հեռարձակում իրականացնելով»,- շարունակեց Չալաբյանը: «Ելնելով վերոնշյալից՝ պահանջում ենք Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանի և Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի անհապաղ հրաժարականը»,- նշեց նա։

«Իրենք գլուխը պատին են տալիս, հերիք եղավ, բոլ եղավ»․ Սրբուհի Գալյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
414:06
«ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ ապրիլյան քառօրյա պատերազմի գործով»․ Լիպարիտ Դրմեյան
2414:00
«Նորմա՞լ եք համարում, որ կառավարության ղեկավարը սպառնում է ընդդիմությանը՝ փողոցային պայքարով»․ հարց՝ Սրբուհի Գալյանին (տեսանյութ)
4513:36
«Որևէ պատգամավոր պիտի թույլ չտա խաղաղությամբ Հայաստանի ապամոնտաժումը»․ Հովհաննես Իշխանյան
4313:24
«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք Չալաբյան (տեսանյութ)
6213:12
«Ու լիքը «զոմբլո» դուրս կգա փողոց՝ պատճառաբանելով՝ «դե ընտանիք ենք պահում»»․ Սուրեն Ներսիսյան
7112:30
ԲՀԿ-ն հայտարարություն է տարածել
6012:00
«Այդ ի՞նչ ծանր աշխատանք եք կատարում, որ ձեր աշխատավարձը բարձրանալու է 116 տոկոսով»․ լրագրողը՝ Լիլիթ Մակունցին (տեսանյութ)
8411:48