«Ասում եք՝ ամեն օր աշխատում ենք, ո՞ւր ա էդ աշխատանքի արդյունքը». Էդգար Ղազարյան

«Մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ ի՞նչ ջանք եք գործադրում: Ասում եք՝ ամեն օր աշխատում ենք, ի՞նչ եք աշխատում, ո՞ւր ա էդ աշխատանքի արդյունքը»,- բյուջետային քննարկման ժամանակ արձագանքելով ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ պատգամավորն ասել էր. «Բաքվի բանտերում գտնվում են ՀՀ քաղաքացիներ, որոնց Ադրբեջանի դատական համակարգի որոշումներով ներկայացվել են մեղադրանքներ, որոնք վերաբերելի են ՀՀ հազարավոր քաղաքացիների... Անհանգստություն չունե՞ք, որ մեր ամբողջ երկիրն է դառնալու բանտ, երբ Ադրբեջանի գործողությունների նկատմամբ մեր իշխանությունների կողմից համարժեք քայլ չի իրականացվում... Դուք երբևէ Ադրբեջանի նախարարի հետ շփումներ ունեցե՞լ եք՝ քննարկելու իրենց երկրում պահվող մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր»:
Գալյանն ասել էր, որ սա այն հարցն է, որտեղ աշխատում է պետությունը և պետական ինստիտուտները. «Դա մի հարց է, որով մենք զբաղվում ենք ամեն օր, մենք ասելով՝ նկատի ունեմ պատկան համապատասխան մարմինները»:

«Էդ թաղումներին որ ինքը չգնա, էդ մարդկանց մեկ ա՝ թաղելու են». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4513:30
«Ասում եք՝ ամեն օր աշխատում ենք, ո՞ւր ա էդ աշխատանքի արդյունքը». Էդգար Ղազարյան
6013:06
«Անհանգստություն չունե՞ք, որ մեր ամբողջ երկիրն է դառնալու բանտ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
5512:48
«Մյուս տարի Քաղաքացու օրը էլի խորոված կանե՞ն փողոցում, թե՞ խաշլամա»․ հարց՝ Լիլիթ Մակունցին (տեսանյութ)
7812:18
Ողբերգական վթարից տուժած 11 ամսական աղջիկն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից
6912:06
««Վարչաբենդի» թմբուկահարն ինչքա՞ն հոնորար է ստացել». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
8211:24
«Երբ քննարկվում է՝ համաձայնություն տա՞նք, որ վարչապետը հեծանիվ քշի, պետք է իմանանք՝ դրա համար ինչքան գումար է նախատեսված». Էդգար Ղազարյան
8811:12
«Ցավում եմ, որ դուք անպատրաստ եք ներկայացել ԱԺ». Էդգար Ղազարյանը՝ Լիլիթ Մակունցին
8911:00