«ՀՀ-ում փոխելու մի բան կա միայն՝ խոսքի և գործի նկատմամբ անպատասխանատու իշխանությունը»․ Մանե Թանդիլյան

« Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չունի, և Ադրբեջանի կողմից Սահմանադրության փոփոխության պահանջը չունի ոչ մի իրավական հիմնավորում։
Ավելին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը հղում է անում Անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներին և համազգային նպատակներին, որտեղ որևէ խոսք չկա Արցախի մասին։
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը երկու տարի առաջ հայտարարել է, որ ՀՀ Սահմանադրության ոչ մի դրույթ տարածքային պահանջներ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ՝ հիշեցնելով ՍԴ-ի 2024 թ. սեպտեմբերի 26-ի որոշումը։
Հետևաբար, Սահմանադրությունից Անկախության մասին հռչակագիրը հանելը բացառապես Ադրբեջանի հերթական պահանջի կատարումն է։
Շարունակում եմ մնալ իմ համոզմունքին, որ Հայաստանում նախևառաջ փոխելու մի բան կա միայն՝ կարմիր գծեր չունեցող, խոսքի և գործի նկատմամբ անպատասխանատու իշխանությունը»։

«ՀՀ-ում փոխելու մի բան կա միայն՝ խոսքի և գործի նկատմամբ անպատասխանատու իշխանությունը»․ Մանե Թանդիլյան
1618:48
«Տեսեք էս ո՜ւր ենք ընկել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5818:24
«Մանդատը չի կարող ծառայել՝ որպես օրենքն ու էթիկայի կանոններն անտեսելու արտոնություն»․ ՀԿ-ներ
4918:12
Քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր
6018:00
«Սա դասական կեղծավորություն է»․ Ռուբեն Մելիքյան
6917:42
«2027-ը կլինի հանրաքվեների տարի»․ Վահան Բաբայան
7117:24
«Եթե ընդդիմությունը չզսպի իշխանությունների ախորժակը, սահմանադրական կարգի 2-րդ տապալումը տեղի կունենա»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
7017:18
«Այս իշխանության համար նույնիսկ մարդասիրական և իրավական հարցը վերածվում է տարիներով ձգվող «քննարկման»»․ Մետաքսե Հակոբյան
7117:12