«Որևէ նորմալ երկրում իշխանության հետ համաձայն չլինելու դեպքում մարդուն բռնության չեն ենթարկում». Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Որևէ նորմալ երկրում իշխանության հետ համաձայն չլինելու դեպքում մարդուն բռնության չեն ենթարկում, չեն հալածում ու չեն վարկաբեկում։
Նորմալ է, որ նույն երկրում կարող են լինել տարբեր կերպ մտածող մարդիկ՝ իշխանության կողմնակիցներ և իշխանությանը դեմ՝ ընդդիմադիրներ։
Ինչքան իրավունքներ որ ունեն իշխանության կողմնակիցները, նույնքան իրավունքներ էլ ունեն ընդդիմադիրները, հետևաբար բոլոր նրանք, ովքեր մարդկանց հալածում են ընդդիմադիր լինելու համար, առնվազն հիմար են կամ բան չեն հասկանում պետությունից։
Շատ բնական պետք է վերաբերվել քաղաքական տարբեր կարծիքներ ունեցող մարդկանց, որովհետև ինչքան որ նորմալ է սիրել իշխանությանը, նույնքան նորմալ է ՉՍԻՐԵԼ իշխանությանը։ Մարդուն ստիպել, ծեծել, բանտարկել, կողոպտել, սպանել միայն նրա համար, որ չի սիրում իշխանությանը, նույն է, որ հալածեն, ասենք, մեկի հետ ամուսնանալ չցանկանալու համար։
Սովորեք հարգել ձեր շրջապատի այն մարդկանց, ովքեր չեն ընդունում իշխանությանը, որովհետև քաղաքական կողմնորոշումը անձնական հարաբերություն չի, այլ քաղաքական կողմնորոշում»:

Դավիթ Սանամյանը նոր պաշտո՞ն է ստացել
613:42
Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը (տեսանյութ)
1613:36
«Արդեն չորս ամիս է, ինչ Գագիկ Ծառուկյանն ապօրինի ազատազրկված է». հայտարարություն
2513:30
«Սամվել Կարապետյանն ասե՞լ է՝ ինչի մասին է այդ գաղտնի պլանը»․ հարց՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
3913:24
«Թրամփը կորցնում է իր անսահմանափակ իշխանությունը»․ Գայանե Աբրահամյան
4513:18
«Որևէ նորմալ երկրում իշխանության հետ համաձայն չլինելու դեպքում մարդուն բռնության չեն ենթարկում». Նաիրի Հոխիկյան
5213:12
Իսրայելի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է Քնեսեթի ընտրությունների արդյունքները
8413:07
«Սպասենք՝ «Ուժեղ Հայաստանն» ու դաշնակցականները գնան, մի երկու բան սովորեցնեն»․ Վահագն Ալեքսանյան
6412:36