Տուսկը Նավրոցկուն առաջարկել է հանդիպել

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը նախագահ Կարոլ Նավրոցկուն առաջարկել է հանդիպել՝ սահմանադրական ճգնաժամը կարգավորելու նպատակով։ Նրա խոսքերը մեջբերում է Interia-ն։
Նա նշել է, որ նպատակը «որևէ մեկի կողմից առավելության հասնելը կամ մեկ ուրիշին նվաստացնելը» չէ։
«Ես նաև առաջարկել եմ նախագահին այս շաբաթ անցկացնել դեմ առ դեմ հանդիպում, որպեսզի մենք կարողանանք քննարկել, թե ինչպես հասնել լարվածության երկարաժամկետ թուլացման»,- ասել է Տուսկը՝ Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո:
«Հավանաբար, մենք շատ հարցերի շուրջ կպահպանենք մեր սեփական կարծիքներն ու տեսակետները, սակայն երկուսս էլ գիտակցում ենք ընդհանուր պատասխանատվությունը»,- հավելել է նա։
Նավրոցկին Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի ողջ պատասխանատվությունը դրել է վարչապետի վրա։ Կառավարության ղեկավարը նախագահի ելույթը որակել է որպես «իրականության հետ կապ չունեցող»։

«Չորս տարի շարունակ որևէ ընդդիմադիր գործիչ այս հարցով ՔՊ-ին անհանգստություն չպատճառեց»․ Բորիս Մուրազի (տեսանյութ)
815:30
«Անձնագրային ծառայությունը քաղաքացիների ծննդավայրի հարցում անգրագիտություն է դրսևորում»․ Տիգրան Աթանեսյան
1315:24
«Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Yerevan.Today-ին, ինձ, Hayeli.am-ին»․ Սևակ Հակոբյան
3515:12
«Զիջումների ու սեփական իրավունքներից հրաժարվելու գնով գրված տեքստը չի կարող խաղաղություն բերել»․ Նաիրի Սարգսյան
3115:06
Հայաստանի և Ռումինիայի միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր է ստորագրվել (տեսանյութ)
3615:00
«Ես սիրով կախել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարն իմ սենյակում». Սոնա Ղազարյան (տեսանյութ)
4714:48
«Սահմանադրության նախագիծը պետք է մնա ԱԺ պատերի ներսում՝ որպես մերժված փաստաթուղթ»․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)
5414:36
«2014թ․ Սերժ Սարգսյանը ոչ մեկին գործարք չի առաջարկել»․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)
6214:24