«Արդեն չորս ամիս է, ինչ Գագիկ Ծառուկյանն ապօրինի ազատազրկված է». հայտարարություն

ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունը. «Այսօր կայանալու է Գագիկ Ծառուկյանի գործով դատավարությունը։ Արդեն չորս ամիս է, ինչ Գագիկ Ծառուկյանն ապօրինի ազատազրկված է՝ կեղծ մեղադրանքների հիման վրա հարուցված քրեական գործով։
Փաստաբանական խմբի մանրամասն պարզաբանումներից և հրապարակված տեսանյութերից պարզ է դառնում, որ ամբողջ պատմության մեջ տուժողը հենց Գագիկ Ծառուկյանն է, և հենց նրա հանդեպ է քրեորեն պատժելի արարք կատարվել։
Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ։ Արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է։ Մենք պահանջում ենք ազատություն՝ Գագիկ Ծառուկյանի, ինչպես նաև կեղծ մեղադրանքների հիման վրա հարուցված քրգործերով բոլոր հետապնդվողների համար։
Մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ ակտիվորեն աշխատելով ոչ միայն տեղական, այլև միջազգային իրավապաշտպան կառույցների, լրատվամիջոցների, ակտիվիստների, համաշխարհային հեղինակություն վայելող գործիչների հետ՝ մեծացնելով միջազգային հետաքրքրությունը այս գործի և ընդհանրապես Հայաստանում իրականացվող ընտրովի արդարադատության խնդրի հանդեպ։
Ազատությո՛ւն Գագիկ Ծառուկյանին և մյուս քաղբանտարկյալներին»։

«Փաշինյանը խուճապի մեջ է»․ Արթուր Միքայելյան (տեսանյութ)
614:18
«ՀԱՊԿ ՀԱԽ-ը կարող է քննարկել Հայաստանի նկատմամբ կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառման հարցը». Մասադիկով
2314:13
«Առաջիկայում ճնշումները շատանալու են․ լուծումը՝ մեկ ճակատով հանդես գալն է»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
3114:06
«Եվրոպան Հայաստանին ներքաշում է իր ուղեծիր»․ Ալեքսանդր Վենեդիկտով
7114:00
«Ի՞նչ է արվում, որ խաղաղ պայմաններում զինվորներ չմահանան»․ լրագրողները՝ պաշտոնյաներին (տեսանյութ)
4613:48
Դավիթ Սանամյանը կրկին պաշտոն է ստացել
5613:42
Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը (տեսանյութ)
4613:36
«Արդեն չորս ամիս է, ինչ Գագիկ Ծառուկյանն ապօրինի ազատազրկված է». հայտարարություն
5713:30