Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Հայաստանի ճակատագիրը ոչ ոքի չի հետաքրքրում»․ Դմիտրի Կիսելյով

«Հայաստանի ճակատագիրը ոչ ոքի չի հետաքրքրում»․ Դմիտրի Կիսելյով
114
Այսօր, 16:19

Հայաստանի ճակատագիրը, որին ուզում են վերածել հակա-Ռուսաստանի, ոչ մեկին չի հետաքրքրում, բոլորին հետաքրքրում է ՌԴ-ի հետ առճակատումն ու աշխարհաքաղաքական շահերը։ Նման կարծիք է հայտնել լրագրող Դմիտրի Կիսելյովը։

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Արևելյան Եվրոպայից խորհրդային զորքերի դուրսբերումից հետո արևմտյան երկրները, չնայած նախկին հավաստիացումներին, ընդլայնել են իրենց ազդեցությունը տարածաշրջանում և նախկին դաշնակից պետությունները վերածել «հակա-Ռուսաստան» պետությունների։ Նրա խոսքով՝ նույն գործընթացը տեղի է ունենում նաև Հայաստանի հետ։

«Հայաստանը նույնպես ցանկանում են վերածել հակառուսական պետության։ Հայաստանի ճակատագիրն ինքնին ոչ ոքի չի հետաքրքրում»,- ասել է Կիսելյովը։

«Առանց Ռուսաստանի, աշխարհաքաղաքական առումով, այն, ցավոք, աննշան միավոր է»,- հավելել է նա։