«Մեղադրանքը կա, մեղադրանքի տակ փաստարկ չկա»․ Երեմ Սարգսյան

«Տպավորություն է, որ դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու է, իհարկե դա իրավական մոտեցում չէր լինի»,- այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Մենք պահանջում ենք, որ դատական առարկայական քննարկում լինի, որովհետև քանի դեռ դատական նիստում որևէ մեկը չի հնչեցրել միտք, ինչից ելնելով կարելի է ենթադրել, որ Ծառուկյանը, ազատության մեջ մնալով, կարող է խոչընդոտել, պաշտպանության կողմը չպետք է բերի, հորինի ինչ-որ մտքեր ու դրան հակառակվի»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ մեղադրանքի կողմը առարկայական փաստարկ չի բերել, շաբլոն ձևով ասում է՝ կալանքը պետք է 3 ամսով երկարաձգվի։
Փաստաբանի խոսքով՝ վկաներից որևէ մեկը Ծառուկյանի դեմ ցուցմունք չի տվել, իսկ տուժողների հետ առերեսում եղել է։
«Մեղադրանքը կա, մեղադրանքի տակ փաստարկ չկա»,- ընդգծեց Սարգսյանը։
Հիշեցնենք՝ այսօր քննարկվել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը։ Դատարանի որոշումը կհրապարակվի վաղը։

Ուշիի վթարի դեպքով մեկ քաղաքացու ճակատագիր անհայտ է (տեսանյութ)
1820:12
«Մեղադրանքը կա, մեղադրանքի տակ փաստարկ չկա»․ Երեմ Սարգսյան (տեսանյութ)
3620:00
Ամերիկացի դպրոցականն Իսրայելում գտել է 3300 տարեկան թալիսման (լուսանկար)
12419:36
«Կպարզվի՝ ռուս-ուկրաինական պատերազմում երկու կողմից ավելի շատ հայ ա զոհվել, քան թե Արցախյան երկու պատերազմներում». Արգիշտի Կիվիրյան
6419:30
«Ոչ մի ապացույց չբերվեց, Ծառուկյանին վերագրվող մեղադրանքները ջախջախվեցին»․ Արման Աբովյան (տեսանյութ)
6319:18
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցով որոշումը կհրապարակվի վաղը
7918:30
«Խաչատուր Սուքիասյանի առաջարկով դատարանում այսօր հաշտության համաձայնություն կնքեցինք». Նաիրի Հոխիկյան
8218:24
«Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների ամսաթվերը կապ չունեն ԱՄՆ-ի Քոնգրեսի ընտրությունների հետ». Պեսկով
13318:18